Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինին:
Շնորհավորելով պրն. Կոպիռկինին նշանակման առիթով` Նորին Սրբությունը մաղթել է նրան արդյունավոր գործունեություն: Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ Մայր Աթոռի և ՌԴ դեսպանատան միջև մշտապես առկա են եղել ջերմ հարաբերություններ` հիմնված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև երկու պետությունների միջև առկա սերտ ու դաշնակցական հարաբերություններին, որոնց ամրապնդմանն ու զարգացմանն են ուղղված նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերը:
Իր հերթին դեսպան Սերգեյ Կոպիռկինը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշել է, որ հոգևոր արժեքները և մշակութային կապերը հնարավորություն են ստեղծում երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացման համար: Դեսպան Կոպիռկինը նաև ընդգծել է, որ Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիներն այդ ջերմ հարաբերությունների երաշխավորն են:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ է փոխանցել անակախության տարիներին Հայ Եկեղեցու վերազարթոնքի ու արձանագրած ձեռքբերումների, ինչպես նաև առկա մարտահրավերների մասին: Մասնավոր անդրադարձ է կատարվել քրիստոնեական դաստիարակությանը և երիտասարդության հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03