Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս մեկ նոր հեքիաթով: Թատրոնի կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 22-ին բեմ կբարձրանա Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Սուրեն Սաֆարյանի ռեժիսուրայով:
Ս․ Սաֆարյանը երկրորդ անգամ է անդրադառնում այս գործին։ Առաջին անգամ Ստ․ Զորյանի «Փայտե մարդը» ներկայացումը բեմադրել է 2009թ․-ին՝ Ուսումնական թատրոնում։
«Ի տարբերություն այլ ստեղծագործությունների, որոնք իրենց մեջ ներառում են մեկ կամ երկու հիմնախնդիր, Ստեփան Զորյանի «Փայտե մարդը» հեքիաթը արծարծում է բազում հիմնախնդիրներ: Այդ հիմնախնդիրներից յուրաքանչյուրը կարող են դառնալ մի առանձին ստեղծագործության նյութ: Հեքիաթը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընկերությունը, դավաճանությունը, սերը, հիասթափությունը, հարստությունը. այստեղ խոսվում է իրավունքի, գիտության, պատերազմի, մարդկային դաժանության, մի խոսքով, այն բոլոր երևույթների և զգացմունքների մասին, որը հատուկ է մարդ էակին», – պատմում է երիտասարդ բեմադրիչը:
Խոսելով ներկայացման մասին՝ Ս. Սաֆարյանն ասում է, որ այս հեքիաթը ներկայացման համար շահեկան է նաև նրանով, որ այստեղ բոլոր գործող անձիք մարդիկ են. «Հեքիաթը զարգանում է փուլերով, որը հնարավորություն է տալիս գլխավոր կերպարին` փայտե մարդուն (Փիլակ), հայտնվել տարբեր իրավիճակներում, մի քանի անգամ ապրել ոգևորություն և հիասթափություն, ծանոթանալ կյանքի կողմից առաջադրված իր համար նոր հանգամանքների ու երևույթների հետ: Ամբողջ հեքիաթի ընթացքում համեմատական է տարվում Փիլակի (որին կարելի է համեմատել մարդկության մանկության հետ) և միջավայրի (այսինքն` մարդկության ներկայի) միջև: Այստեղից էլ երևում է, թե մարդկությունը ինչպիսի փոփոխություն է ապրել իր ծննդից մինչև այսօր:
Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են մյուս գործող անձանց կողմից, թվում են այնքան բնական ու ճիշտ, բայց բավական է այդ բոլորին նայել փայտե մարդու հայացքով և այդ բոլոր գործողությունները դառնում են հրաշալի և հաճելի կամ ահավոր և զարմանալի: Սա էլ մի ուրիշ հետաքրքրություն է տալիս ստեղծագործությանը: Հանդիսատեսին միանգամից երկու դիտանկյուն ունենալու հնարավորություն է տրվում»:
Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դերասանները:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01