ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նաուաֆ Ալ Էնեզին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Տիկին նախարար, խնդրում եմ ընդունեք իմ և Քուվեյթի Պետության Ձեր պաշտոնակցի՝ տիկին նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհինի շնորհավորանքները խիստ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- նշել է դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին՝ նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհիի անունից Մանե Թանդիլյանին հրավիրելով Քուվեյթի Պետություն՝ աշխատանքային քննարկումներն առավել արդյունավետ և առարկայական դարձնելու նպատակով։
«Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ինձ տեղեկացրել են մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետությունում Ձեր պետության կողմից իրականացրած ծրագրերի մասին: Ցանկանում եմ նշել, որ մեզ համար կարևոր է զարգացնել գործընկերային և եղբայրական հարաբերությունները մեր ժողովուրդների միջև: Եվ այս ամենը զուտ խոսքեր չեն։ Հաճույքով կհանդիպեմ տիկին նախարարին․ համոզված եմ համագործակցության զարգացման լայն հնարավորություններ կան»,- նշել է Մանե Թանդիլյանը:
Դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին շեշտել է, որ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամ և կձեռնարկի հնարավոր բոլոր աշխատանքները երկու երկրների միջև ոլորտային համագործակցության ճյուղերը զարգացնելու համար:
Դեսպանն առաջարկել է նաև համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով կնքել փոխգործակցության համաձայնագիր։
Դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին հավաստիացրել է, որ այդ գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի մշակելու համատեղ ծրագրեր՝ իր պատրաստակամությունը հայտնելով անձամբ փոխանցել դրանք Քուվեյթի հիմնադրամ:
Դեսպանը տեղեկացրել է, որ այս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանելու նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհինին և առաջարկեց հանդիպումը կազմակերպել նաև ՀՀ այցի շրջանակում:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02