Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարել էր, որ ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում։ Այս հայտարարությանը հետևեց «Գազպրոմ Արմենիայի» այն պարզաբանումը, որ գազալցակայաններն իրենցը չեն եղել:
«Հայերենը պետք է կարդալ ստորակետով։ Մենք մեր հաղորդագրության մեջ գրել ենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիային» պատկանող և այլ գազալցակայաններում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները հետաքրքիր պատկեր են բացահայտել. «Շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն դրամի խախտում ենք հայտնաբերել։ Կարող եմ անուններ հրապարակել, թեև համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, ի դեպ, ամենաքիչ խախտումները հենց Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում են։ Խախտումների ցանկի մեջ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը չկա ցանկում»,-հայտնեց Դավիթ Անանյանը։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ սա միանշանակ օրենքի խախտում է, քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։
«Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է»,- ասաց նա։
21:34
20:49
20:35
20:13
18:22
16:45
14:44
14:28
14:12
13:45
13:22
13:08
12:45
12:22
12:04
11:45
11:35
11:14
10:46
10:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27