Հուլիսի 20-ին Արցախում՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, կայանալու է ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի համերգը։ Համերգին հնչելու է Կոմիտաս, հանրահայտ օպերային արիաներ։
Panorama.am-ը համերգի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանից տեղեկացավ, որ Արցախում հանդես գալու ցանկությունը Հասմիկ Պապյանին էր։
«Հասմիկ Պապյանի ցանկությունը հետաքրքրորեն համընկավ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերով և զբոսաշրջության նախարարության հրավերի հետ։ Նախարարությունն էլ պատրաստվում էր հրավիրել երգչուհուն։ Ստացվում է, որ Հասմիկ Պապյանը նախարարության հրավերով է Արցախում»,- ասաց նա։
Գ. Դավթյանի խոսքով, «Այց Արցախ» ծրագիրը ենթադրում է ոչ միայն համերգ, այլ բավականին հագեցած գրաֆիկով, հետաքրքիր հանդիպումներով է առանձնանալու 4-օրյա այցն Արցախ։
Հադրութի Տող գյուղի արվեստի դպրոցում Հ. Պապյանը հանդիպելու է դպրոցի երեխաներին, նաև երաժշտական դպրոցների երեխաներին, գնալու է զորամասեր, իսկ հուլիսի 20-ի համերգով կավարտվի այցը։
Գ. Դավթյանի խոսքով, Հ. Պապյանի կազմած համերգային ծրագիրը պետք է հետաքրքիր հենց Արցախի հանրությանը։ Հասմիկ Պապյանին նվագակցելու է դաշնակահարուհի Էլլա Մելիք-Հուսյանը։
«Դաշնակահարուն ընտրել է Հասմիկ Պապյանը։ Հետաքրքիր համագործակցություն է Հասմիկի և նրա միջև։ Էլլա Մելիք-Հուսյանի համար էլ, ով աշխատում է Հայաստանից դուրս, կարևոր այց է, մեծ ոգևորությամբ պատրաստվում է համերգին: Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում դասական երաժշտության սիրահար արցախցիների համար»,- ասաց համերգի կազմակերպիչը։
Համերգի մուտքն ազատ է։
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42