Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստին այսօր, ի վերջո, ներկայացավ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ում հետ քննարկեցին հետագա աշխատանքային ուղիները:
Սա ԱԺ աշխատանքային խմբի 5-րդ նիստն է: Նախորդ բոլորին Արարատ Միրզոյանը, չնայած հրավերին՝ չէր ներկայացել:
Նիստը վարող ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենց պատկերացմամբ՝ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հետ որպես 5-րդ եռյակ կքննարկեն հայեցակարգային մոտեցումները և կփորձեն գալ կոնսեսուսի:
Ըստ նրա՝ դա չի նշանակում՝ որևէ մեկը զրկվում է նախագիծ կազմելու հնարավորությունից:
Արարատ Միրզոյանը նախ պարզաբանեց նախորդ նիստերի չներկայանալու պատճառը և խնդրեց այն չդիտարկել՝ որպես հարգանքի բացակայություն ԱԺ-ում ձևավորված հանձնաժողովի նկատմամբ:
Ըստ նրա՝ նիստերը համընկնում էին Կառավարության նիստերի հետ, դա էր պատճառը, ապա հույս հայտնեց՝ հետագայում ավելի ակտիվ կմասնակցի:
Առաջին փոխվարչապետի խոսքով՝ իրենց հանձնաժողովի առաքելությունն է՝ երկիրը պատրաստելու արտահերթ ազատ և թափանցիկ ընտրությունների, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա արդարության վերաբերյալ:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01