Արձանագրվեց, որ բոլորիս ցանկությունն է ունենալ մեկ փաստաթուղթ. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Կոնսենսուսն այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս: Ինչպես տեսաք՝ քաղաքական ուժերը հրապարակավ հայտարարեցին, որ համաձայն են կոնսենսուսի, բայց տեսաք նաև, որ ասում են՝ կոնսենսուս կարող է լինել օրինագծի 90%-ի շուրջ և այնտեղ լինեն հարցեր, որոնց շուրջ քաղաքական ուժերն ունենան այլ մոտեցումներ»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նաև հավելեց, որ տպավորություն ստացավ, որ բոլոր ուժերը գիտակցում են, որ պետք է անեն այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր է իրականացնել ավելի կարճ ժամկետում:
Համամասնական ընտրակարգի շուրջ բանակցություններ, ըստ Միրզոյանի, որպես այդպիսին չեն եղել: «Ընթացքը ցույց կտա, ոչ մի բան էլ քարին գրված չէ:
Ի վերջո պետք է գնալ այնպիսի լուծումների, որից լավագույնը կկարողանա շահել ՀՀ քաղաքացին»,- ասաց նա, միաժամանակ չբացառեց, որ ամբողջական համամասնական ընտրակարգի շուրջ կոնսենսուս հնարավոր է:
«Ամեն ինչն էլ քննարկելի է: Ես ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել, հստակ տեսնում եմ ռեյտինգային ընտրակարգի առավելությունը, բայց նաև տեսնում եմ թերությունները: Այդպես քաղաքացիները նախապատվություն են տալիս բիզնես շահեր հետապնդող մարդկանց: Ելնելով այս իրողությունից՝ կարծում եմ, որ ճիշտը համամասնական ընտրակարգն է, բայց ամեն ինչն էլ քննարկելի է գործընկերների հետ»,- ասաց նա:
Առաջին փոխվարչապետը նկատեց, որ իր համար էական չէ՝ ի վերջո նախագիծը ԱԺ քննարկմանը կներկայացնի խորհրդարանը, թե՞ կառավարությունը:
«Ինձ համար էական է, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ, ով կլինի դրա հեղինակը կարևոր չէ իրականում»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ չնայած վարչապետին առնթեր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշել էր, որ իրենք մասնագիտական հանձնաժողով են, որին ի պատասխան ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր՝ դուք պետք է գրեք այն օրենսգիրքը, որը ներկայացնում են քաղաքական ուժերը, ոչ թե ձեր օրենսգիրքը ներկայացնեիք, Միրզոյանն ասաց. «Ես կառավարության այդ հանձնաժողովին շատ մասնագիտական չէի համարի, ամեն դեպքում պաշտոնական անվանման մեջ մասնագիտական բառը չկա: Խոսքը շատ կարևոր քաղաքական խնդրի մասին է և մասնակցող մարդիկ նաև քաղաքական ուժի ներկայացուցիչ են: Կառավարությունն էլ քաղաքական ուժերից է չէ՞ բաղկացած: Այդպես չի կարելի ասել՝ մասնագիտական և քաղաքական, այդպիսի սահմանազատումը տեղին չէ՝ իմ համոզմամբ»:
Ի դեպ, արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հարցում Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ այն ժամկետներում, որ նշված է կառավարության ծրագրում, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02