ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 12-ից 13-ը Ավստրիայի Հանրապետությունում (Ինսբրուկ) մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այն կազմակերպվել էր Ավստրիայի նախագահության շրջանակում, որի նպատակն էր քննարկել ԱլԳ երկրներում իրավունքի գերակայության ամրապնդմանը, դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի, Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Յոզեֆ Մոսերի, ինչպես նաև Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ:
ԵՄ հանձնակատարի հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է 2018թ. Մայիսին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքներին, ընտրական օրենսգրքի բարեփոխումների անհրաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված Եվրոպական միության հետագա աջակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովային հրավիրել է Հայաստան:
Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետերի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնմանն ու խորացմանը:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02