Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա քաղաքում (Գանձակ) իրադարձություններն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Ալիևի խոսքով՝ դրանց նպատակն էր հասարակության մեջ լարվածություն առաջացնելն ու վախ տարածելը, հայտնում է minval.az-ը:
«Այդ ահաբեկչություններին ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն: Հենց նման խնդիր է դրված իրավապահ մարմինների առաջ»,- ասել է Ալիևն ուժային մարմինների ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:
Ալիևը, հիշեցնելով, որ Գյանջայում ահաբեկչությունների հետևանքով սպանվել է ոստիկանության երկու բարձրաստիճան սպա, նշել է, որ այդ հանցագործությունների նպատակն Ադրբեջանում կայունությունը խախտելն է:
«Այդ ահաբեկչություններն ամենամեծ հանցագործությունն են: Այդ ահաբեկչություններն իրականացվել են կրոնական կարգախոսների անվան տակ, ինչն Իսլամի դեմ ամենամեծ հանցագործությունն է»,- ասել է նա:
Ալիևն ընդգծել է, որ այդ հանցագործություններն անպատասխան չեն մնա: Նա ընդգծել է, որ այդ ահաբեկչություններն իրականացրած հանցավոր խմբավորումը վնասազերծվում է:
«Ադրբեջանում բազմիցս իրականացվել են հեղաշրջման փորձեր: Բայց ոչ մի ուժ չի կարողանա խարխլել ժողովրդի և կառավարության միջև միասնությունը»,- ասել է Ալիևը:
Ուրբաթ առավոտյան Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում (Գանձակ) ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը: Այսօր առավոտյան նրան ձերբակալելու համար իրականացված գործողության ընթացքում Բոյուկիշիևը զինված դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով սպանվել է:
Հաղորդվում է նաև քաղաքում անկարգությունների մասնակից ևս 10 ձերբակալվածի մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում (Գանձակ) երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01