«Փաստ» թերթը գրում է. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով: «Էս էլ հեղափոխության օգուտը: Սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում»,- կեսլուրջ-կեսկատակ ասում էր մեր զրուցակիցներից մեկը:
Սակայն պարզվում է, որ բուժհաստատությունները ԱԱՀ-ով չեն հարկվում, ինչի մասին են վկայում նաև նշյալ կենտրոնի կողմից տրված կտրոնները, ուր ԱԱՀ տողում գրված է 0: Այսինքն՝ թանկացումների պատճառները շատ ավելի խորքային են:
Վերադառնալով գներին՝ նշենք, որ, ի մասնավորի, վերակենդանացման բաժանմունքում մեկ օր մնալու համար նախկին 40.000 դրամի փոխարեն հիմա վճարում են 50.000 դրամ, նույն համամասնությամբ թանկացել են նաև որոշ հետազոտությունների, ինչպես նաև բուժման գները:
Ի դեպ, ուշագրավ է, որ այստեղ ոչ վիրահատական բուժման վճարը ոչ թե հաստատագրված է, այլ օրական կտրվածքով, ասենք՝ օրը 25.000 դրամ՝ նախկին 20.000-ի փոխարեն՝ ընդհանուր պալատում: Քանի օր կմնա հիվանդը, այնքան էլ կվճարի:
Թե ինչու են բարձրացել գները, փորձեցինք պատասխան ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Մի կերպ գտան մեկին, ով կարող է պատասխանել, վերջինս խնդրեց գրավոր ուղարկել հարցը, ուղարկեցինք: Անցել է մի քանի օր, իսկ պատասխան չկա: Երևի դժվար է պատասխանել՝ իրոք գները բարձրացե՞լ են, թե՞ ոչ: Կարծում ենք՝ ավելի դժվար է պատասխանել երկրորդ հարցին՝ ինչո՞ւ են բարձրացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55