Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ:
«Ես արդեն լքել եմ երկիրս ու դեռևս չեմ կարող ասել՝ ուր եմ գնում: Ես դա անում եմ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում՝ խնդրում եմ որևէ քայլեր ձեռնարկեք իմ իրավիճակի առնչությամբ: Սովորական մարդկանց խնդրում եմ գոնե տարածել այս տեսանյութը: Իմ կյանքը վտանգի մեջ է, հիմա իմ ամեն մի քայլին հետևում են: Եթե երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-ասել է բլոգերը:
Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերն իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցից: Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն:
Նա նշել էր, որ ցանկանում է, որ պարզ դառնա Ադրբեջան իր այցի նպատակը՝ նա այցը կատարել է որպես զբոսաշրջիկ, և չի այցելել այդ երկիր կանխամտածված ատելությամբ:
«Ես երկիր խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այլ երկրներ, ուր գնում եմ: Տեսանյութում նշվում էր, որ իմ այցի նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Չգիտես ինչու, շատերը ոչ մի լավ բան չտեսան դրանում: Բոլորը միայն բացասական բան տեսան՝ չնայած ես նկարահանել եմ մարդկանց, ովքեր իրենց տանն են ինձ հյուրընկալել, հաց են տվել, օգնել են ճանապարհ գնալ...»,- ասել էր բլոգերը:
Նա արձագանքել էր համացանցում իր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքին, որ իր հրապարակած տեսանյութը սադրիչ տեսանյութ է եղել, որի համար «ինչ-որ երկիր գումար է տվել իրեն՝ ադրբեջանցի ժողովրդին վարկաբեկելու համար»:
«Լսեք ինձ մեկընդմիշտ, ես աշխատում եմ միայն իմ ալիքի համար, սովորական բլոգեր եմ, 23 տարեկան տղա տեսախցիկով, ոչ ավելին: Ես երբեք առաջարկ չեմ ստացել ինչ-որ բան գնելու կամ վաճառելու մասին: Այս բովանդակությունը չի վաճառվում և չի գնվում»,- ասել էր նա:
Բլոգերը նշել էր, որ Ադրբեջան այցի տեսանյութում իր արձագանքը հասկանալի է, քանի որ նախկինում իր ճանապարհորդությունների ընթացքում երբեք չի բախվել նման ագրեսիայի, և հասկանալի չէ՝ որտեղից այդքան թշնամություն սովորական ճանապարհորդի նկատմամբ, որն այցելել է իր հարազատների տուն:
«Ուշադրություն, ես սխալ եմ համարում քաղաքական հետապնդում իրականացնել մի մարդու նկատմամբ, ով երբեք կապված չի եղել և չի լինի քաղաքականության հետ: Հետապնդում իրականացնել մի տարածաշրջան այցելության համար, որի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն կարողանում հասնել իրենք՝ քաղաքական գործիչները»,- ասել էր բլոգերը՝ նշելով, որ դա կոռեկտ չէ և անօրինական է:
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03