Եթե ավագանու ընտրությունները լինեն ավելի շուտ, քան խորհրդարանական ընտրությունները, ապա դրանք կարելի է ԱԺ ընտրություններից առաջ գլխավոր փորձ համարել։ «Առաին լրատվական» հետ զրույցում այդ մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով, ավագանու ընտրություններում, ընտրակաշառք, մինչ այժմ օգտագործված այլ ռեսուրսներ շատ քիչ է լինելու, ընդհանրապես բացառելը սխալ կլինի, հետևաբար քարոզչական աշխատանքի վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ «Հիմնական ռեսուրսը մնալու է քաղաքականը»,- ասել է նա։
ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, թե իրենք մասնակցելու են ընտրություններին, իսկ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է։ Քաղտեխնոլոգի խոսքով, ԲՀԿ-ն կարող է մրցակցություն ապահովել «Քաղաքացիական պայմանագրին»։ «Այլ խնդիր է՝ կարող է հաղթել, թե ոչ։ Եթե կա որևէ քաղաքական ուժ, որը կարող է մրցակից լինել ՔՊ-ին, «Բարգավաճ Հայաստանն» է»,- նշել է նա։
Հաշվի առնելով մինչև Երևանի ավագանու ընտրություններ ընկած կարճ ժամկետը, արդյոք մյուս ուժերը կկարողանան արդյունավետ քարոզչություն իրականացնել։ Այս հարցին Քոչարյանը պատասխանեց. «Եթե քաղաքական ուժը քաղաքական ուժ է, նա պիտի պատրաստ լինի միշտ, պիոների նման։ Լուրջ խնդիրներ կլինեն ֆինանսական առումով, ինչը չի ԲՀԿ-ի համար, ՀՀԿ-ի համար, բայց շատ ուժերի համար ֆինանսական խնդիրներ կլինեն»։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու։
Խմբակցության տարածած այսօրվա հայտարարության մեջ ասվում էր «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։
Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։
Նշենք, որ առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: «Ելք» խմբակցությունը ևս չի մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02