ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին և շնորհավորելով Լիլիթ Ստեփանյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՝ նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ քաղաքը թևակոխում է զարգացման նոր փուլ և Լիլիթ Ստեփանյանն օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով՝ քաղաքում երկար սպասված դրական փոփոխություններ բերելու համար։
«Հրազդանի մոռացված լինելը, քաղաքում առկա սոցիալական, տնտեսական, բնապահպանական բազմաթիվ խնդիրները պայմանավորված են եղել անուշադիր, անխնամ և սխալ վարչական վարվեցողությամբ, ուստի մենք պետք է անենք հնարավոր առավելագույնը՝ Հրազդանի երբեմնի հռչակը վերականգնելու համար»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Իր խոսքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ Հրազդանի ներկայիս վիճակը հարիր չէ մարզկենտրոնին, և այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լրջագույն բարեփոխումներ, և այդ բարեփոխումները պետք է սկսել հենց այսօրվանից՝ միաժամանակ հավելելով, որ այս գործընթացում ՏԻՄ օրենքը պետք է դառնա համայնքների պաշտոնյաների գործունեության առաջնորդման սեղանի գիրքը։
Ավարտելով՝ մարզպետը իր գործուն աջակցությունն է հայտնել Լիլիթ Ստեփանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին և վստահեցրել, որ թիմային աշխատանքի միջոցով կկարողանան լուծել հրազդանցիներին երկար տարիներ հուզող հարցերը։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության համար և ընդգծել, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորվել է մի նոր իրողություն, որի պայմաններում հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում առանցքային է դարձել կանանց մասնակցության քաղաքական նոր մշակույթը։
Ներկայացնելով Հրազդան քաղաքի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում առկա բազմաթիվ և բազմազան խնդիրները՝ Լիլիթ Ստեփանյանը վստահությամբ արձանագրել է, որ թիկունքում ունենալով իրեն ներկայացնող քաղաքական թիմի աջակցությունը` պատրաստ է ներդնել իր ողջ ներուժը` սեղմ ժամկետներում քաղաքում բարձր ցուցանիշներ ապահովելու համար:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02