Սովետական միության փլուզումից հետո Արևմուտքը իր առջև խնդիր դրեց, Ռուսաստանը թուլացնելու նպատակով, հակառուսական տրամադրություններ սերմանել և Ռուսաստանից հեռացնել նաև հետսովետական պետությունները, այդ թվում ՝ Հայաստանը։ Հեղափոխությունների միջոցով Արևմուտքին հաջողվեց, գոնե այս պահին, Ռուսաստանից պոկել Վրաստանն ու Ուկրաինան, բայց պետք է նկատենք, որ վերջիններս շատ թանկ գին վճարեցին իրենց պրոարևմտյան հայացքների համար։ Բայց Ռուսաստանին լրջագույն հարված հասցնելու համար Արևմուտքին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը փոխի իր աշխարհաքաղաքական ընկալումը և հեռանա Ռուսաստանից, որի արդյունքում՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանում կկորցնի իր վերջին ռազմաբազան և ՆԱՏՕ-ն հնարավորություն կստանա իր քիթը մտցնել մեր ռեգիոն՝ թուլացնելով և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի խաղաքարտերը։
Փոքրիկ Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների համար, բայց ինչպե՞ս պոկել Հայաստանը Ռուսաստանից․ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է ռազմաքաղաքական և տնտեսական, ինչպես նաև՝ մշակութային ամուր կապերով, և նման պարագայում՝ Արևմուտքը պետք է Հայաստանում իրականացնի արժեհամակարգային հեղափոխություն։ Միլիոնավոր դոլարների գրանտներ սրսկելով Հայաստան՝ Արևմուտքը մեզանում ձևավորեց ամենատարբեր աղանդավորական շարժումներ, որոնք այսօր վարկաբեկում են Հայ Առաքելական եկեղեցին և պառակտում Հայաստանի գրեթե միաէթնոս հասարակությունը․․․
Արևմտյան գրանտների շնորհիվ՝ Հայաստանում ձևավորվեցին և կայացան բազմաթիվ լրատվականներ ու քաղաքական վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ ու հասարակական մտածողներ, ովքեր հետևողականորեն մեզանում ձևավորում են հակառուսական տրամադրություններ՝ փորձելով համոզել Հայաստանի քաղաքացուն, որ իր վատ և պատերազմի վտանգի տակ ապրելու հիմնական մեղավորը Ռուսասատանն է, որ Հայաստանը կարող է միայն զարգանալ Ռուսաստանից հեռանալու պարագայում, և այլն, և այլն․․․
Արևմտյան գրանտները Հայաստանում ձևավորեցին մեր արժեհամակարգին խորթ սեռական փոքրամասնությունների, միասեռ ամուսնությունների և էլի նմանատիպ այլանդակությունների հանդեպ հանդուրժողականության ջատագովներ և պրոպագանդիստներ, որոնք էլ իրենց հերթին ջանում են խեղաթյուրել հայ մարդու մտածողությունն ու պառակտել մեր հասարակությունը։
Մեկ բան հստակ է՝ Արևմուտքն ամեն ինչ անելու է և ոչնչի առջև կանգ չի առնելու Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար, և մենք՝ Հայսատանի ապագայով մտահոգված քաղաքացիներս, պարտավոր ենք սթափվելու և թույլ չտալու, որպեսզի գրանտակերները վարկաբեկեն մեր եկեղեցին, մեր արժեհամակարգը, մեր մտածողությունը և մեր անկախությունը։
13:18
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01