Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի 2-րդ մարզաձևը բասկետբոլն էր:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնի ընթացքում վարչական շրջանների պատանի բասկետբոլիստները միմյանց միջև խաղերում օրեր շարունակ որոշում էին լավագույններին: Արդյունքում, «Երևանի ոսկե զամբյուղ» կոչվող բասկետբոլի մրցաշարում, 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների թիմերը: Երրորդ պատվավոր տեղն զբաղեցրել են Էրեբունի վարչական շրջանի բասկետբոլիստները:
Վերջին ու ամենասկզբունքային խաղում հանդիպել են Ավան և Աջափնյակ վարչական շրջանների թիմերը: Ավելի համառ են գտնվել աջափնյակցի բասկետբոլիստները, ովքեր էլ այս մարզաձի հաղթողի տիտղոսն են նվաճել: Նրանց հաղթական մեդալներ ու պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Մեդալներ ու պատվոգրեր են ստացել նաև Ավան և Էրեբունի վարչական շրջանները ներյայացնող թիմերը: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02