ARM | RUS |

Խաչիկ Չալիկյան. «Այն, ինչ արված է, դրական է. ինձ մտահոգում է չարվածը». «Փաստ»

17.07.18 | 11:14

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»-ի զրուցակիցն է ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:

Որ զարթոնքի շունչը հանկարծ չկորցնենք

Մենք շատ մեծ ու անսպասելի խնդիր լուծեցինք: Անսպասելի էր այն առումով, որ թվում էր, թե այն համակարգն արդեն երկրի վերջը տվել էր: Բայց պարբերաբար հայտնվելով` մեր գենետիկ կոդի մեջ առկա հզոր արժեքները չեն թողել, որ այս ժողովուրդը վերանա: Երիտասարդության միջոցով զարթոնք եղավ, որն անսպասելի էր, որովհետև թվում էր նաև, որ ուսանողություն էլ չունեինք: Մի խոսքով` շատ մեծ բան կատարվեց: Եվ, բնականաբար, սպասելիքներն այսօր շատ մեծ են, բայց մեծ են նաև վտանգները, որովհետև կան հակադրվող կարծրացած համակարգեր: Ընդ որում` ոչ միայն ներսում, այլև դրսում: Այսինքն` համաշխարհային քաղաքակրթական բախման կիզակետում կատալիզատորի դեր է խաղում մեր երկիրը: Հիմա այդ առումով ինձ համար ամենաէականն այն է, որ մենք կարողանանք այդ ոգին պահպանել, որ զարթոնքի շունչը հանկարծ չկորցնենք, ինչն աղետալի կլինի բոլորիս համար: Այդ առումով միակ մտահոգող խնդիրը հոգևոր գործունեության դաշտն է, որն ինձ չի բավարարում: Սկսած արվեստից, հեռուստատեսությունից, թատրոնից` մինչև եկեղեցի: Այսինքն` կատարվածի ընկալումը` հոգևոր դաշտում: Նոր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ ծրագրային գործունեություն է վարում: Բայց մշակութային-հոգևոր ընկալման մեջ ես մի քիչ կասկածներ ունեմ, ինչն ինձ համար շատ ավելի էական է, որովհետև ամեն ինչ նախ հոգևոր դաշտում է կայանում: Եթե այդ պատկերը չլինի հոգևոր դաշտում, ի վերջո, նյութական ջանքերը արդյունք չեն տա: Այն երկիրը, որը նոր իշխանություններն ու բոլորս ենք երազում կայացնել, պետք է կայանա հոգևոր դաշտում: Դա միակ երաշխիքը կլինի, որ հաղթանակն ապահովվի: Սա շատ կարևոր է:

Եթե ասեմ մշակույթի նախարարություն, խնդիրը փոքրացրած կլինեմ: Հոգևոր դաշտը վերաբերում է բոլոր ոլորտներին: Քանի որ երևույթները կարծես տիեզերական պատվերի բնույթ են կրում, ես պատահական չեմ ընկալում նաև եկեղեցու դեմ կառուցվածքային ընդվզումը: Այդ առումով պետք է օգտվել առիթից. եկեղեցին, ի վերջո, պետք է գիտակցի խնդրի պատասխանատվությունը և հոգևոր դաշտի համապարփակ հեղաշրջման առանցքն ու պատվիրատուն դառնա: Այդ դեպքում ինչպես եկեղեցու, այնպես էլ բոլոր խնդիրների լուծումն իրականություն կդառնա: Ես հստակ տեսնում եմ գործունեության հսկայական և ոգեշնչող դաշտը, որը նշաձող պետք է լինի բոլոր ոլորտների խնդիրները համապատասխանեցնելու այն երկրի հոգևոր տեսիլին, որի նյութական դաշտն ուզում ենք վաղը կայացնել: Հասարակ բան` եթե մենք ունենք այսօրվա որակի հեռուստատեսություն, չեմ հավատում, որ երկիրը կկայանա:

Ընդամենը համախոհների թիմ

Շատ ու շատ կասկածներ կան` սկսած կադրային նշանակումներից, վերջացրած այլ հարցերից: Բայց կարծում եմ` առայժմ կոպիտ սխալներ չեն արվել: Այսինքն` այն, ինչ արված է` դրական է, ինձ մտահոգում է չարվածը: Չարվածի մեջ հիմնականում հոգևոր ոլորտն է: Բայց մի բան պետք է հաշվի առնել. այո, կան կադրային դժգոհություններ, բայց, այդուհանդերձ, ամեն ինչ ճիշտ է գնում, որովհետև այսօր ընդամենը համախոհների թիմ պետք է ձևավորվեր, իսկ մեծ ու գլոբալ խնդիրներ դեռ չէր կարելի դնել, որովհետև կվտանգվեր նոր ընտրությունների նախապատրաստվելու խնդիրը: Եթե, օրինակ, նույն նախարարների դեպքում յուրաքանչյուրը որակական առումով իրենից արժեք ներկայացներ, ամեն մեկն, այսպես ասած, իր կողմը կքաշեր: Իսկ այս կառավարությունը ժամանակավոր կառավարության տիպիկ օրինակ է: Իսկ եթե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր թիմով մեծամասնություն դառնա, այդ դեպքում չեմ կասկածում, որ կսկսվի կադրային նոր քաղաքականություն, կսկսվի երկրի կայացման իրական ընթացքը: Վերոնշյալ կարծրացած համակարգն օրեցօր ակտիվանում է: Նույն ինտերնետային դաշտում ծայրահեղ գնահատականներ կան այն դեպքում, երբ մեր ամբողջ ուժը համաժողովրդական միասնությունն էր: Այդ ամենը խարխլելու փորձեր են արվում: Եթե ես հինգ տոկոս հավատայի Նիկոլին, մնացած 95 տոկոսը կլցնեի իմ լավատեսությամբ, իսկ այսօր 100 տոկոս վստահ եմ: Միայն այդ դեպքում երկիր կկայացնենք: Փորձում են իրենց սև ակնոցներով տգետ բաներ տեսնել: Դավաճանությունն ու տգիտությունը նույն դաշտում են: Ես կուզեի, որ ամեն մեկն իր պատասխանատվությամբ լրացներ այն բացը, որն ինքն է տեսնում, որովհետև սա Նիկոլի հեղափոխությունը չէ, սա բոլորինս է, և բոլորս ենք պատասխանատու հաղթանակի համար:

Վաղվա երկիր, թատրոն, երաժշտություն…

Մշակույթի նախարարությունը հիմնականում զբաղված է մեռած օրգանիզմները սնելով: Դա լինի հեռուստատեսություն, թատրոն, կինո և այլն: Այդ «դինոզավրերին» առողջացնելու խնդիրը բացառվում է: Կարծում եմ` միակ խնդիրն ու դրա լուծումը մեր վաղվա երկրին համարժեք ստեղծագործական միավորումների մի կենտրոն ձևավորելն է: Այսինքն` հիվանդ համակարգում վաղվա երկրի տեսիլը կրող մշակույթի կայացումը, որն այդ հիվանդ օրգանիզմի համար ամենամեծ թշնամին կլիներ և առողջացնելու ամենամեծ երաշխիքը: Այսինքն` ձևավորել վաղվա երկրի մշակույթի կենտրոն, որտեղ կլիներ վաղվա թատրոն, վաղվա երաժշտություն, վաղվա կերպարվեստ, հեռուստատեսություն: Այն երկիրը, որում ուզում ենք վաղն ապրել, այդ երկրի մշակութային տեսակը պետք է այսօր կայացվի: Ես լոկալ կայացման խնդիր եմ տեսնում, որն իր չափանիշներով կարող է խառնել բոլոր մնացած կեղծ հաշվարկները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Տեղումները կշարունակվեն

Տեղումները կշարունակվեն

13:35

ՌԴ-ի հետ տրանսֆորմացիոն հարաբերություններում ենք և դրականն անգամներով ավելի էական է, քան բացասականը. Փաշինյան (Տեսանյութ)

ՌԴ-ի հետ տրանսֆորմացիոն հարաբերություններում ենք և դրականն անգամներով ավելի էական է, քան...

13:14

ՔՊ-ն հռչակեց Հայաստանի 4–րդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք

ՔՊ-ն հռչակեց Հայաստանի 4–րդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական...

12:03

Երկուշաբթի ՀԷՑ–ում ազատումներ կլինեն․ Ռոմանոս Պետրոսյանը` համերգի ժամանակ հոսանքազրկման մասին

Երկուշաբթի ՀԷՑ–ում ազատումներ կլինեն․ Ռոմանոս Պետրոսյանը` համերգի ժամանակ հոսանքազրկման...

11:36

Հայաստանը պարտավորություններ ունի «անխոչընդոտի» վերաբերյալ ու ոչ միայն Ադրբեջանի հանդեպ. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)

Հայաստանը պարտավորություններ ունի «անխոչընդոտի» վերաբերյալ ու ոչ միայն Ադրբեջանի հանդեպ. Արարատ...

11:08

Արդեն մեկ տարի յոթ ամիս սահմանին հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել․ սա խաղաղություն է. Փաշինյան (Տեսանյութ)

Արդեն մեկ տարի յոթ ամիս սահմանին հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել․ սա...

10:35

Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները

Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր...

10:09

Կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է. Արտակ Բեգլարյան

Կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է. Արտակ...

18:03

Աֆղանստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաղրամի ավիաբազայի վերահսկողության վերաբերյալ Թրամփի խոսքերը

Աֆղանստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաղրամի ավիաբազայի վերահսկողության վերաբերյալ Թրամփի...

17:45

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ...

17:22

ԱԺ նախագահը որոշում է ստորագրել Արա Նռանյանի` ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին

ԱԺ նախագահը որոշում է ստորագրել Արա Նռանյանի` ՀԾԿՀ անդամի լիազորությունները դադարեցնելու...

17:09

Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին ու Սամվել Մինասյանին գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին ու Սամվել Մինասյանին գեներալ-մայորի զինվորական կոչումներ...

16:55

Բելառուսը հույս ունի, որ Լեհաստանը մեկ շաբաթվա ընթացքում կբացի իր սահմանը

Բելառուսը հույս ունի, որ Լեհաստանը մեկ շաբաթվա ընթացքում կբացի իր...

16:45

ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը Տաջիկստանում մասնակցել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՊՀ միջպետական խորհրդի նիստին

ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը Տաջիկստանում մասնակցել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՊՀ միջպետական...

16:38

Ստացել եմ քննիչի որոշումը. Սամվել Կարապետյանի պաշտպան

Ստացել եմ քննիչի որոշումը. Սամվել Կարապետյանի պաշտպան

16:22

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Վահան Կոստանյանին (Տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Վահան Կոստանյանին...

16:21

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում...

16:16

Ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն

Ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լիտվայի իրավասու մարմիններին....

16:04

Վթար՝ Շինուհայր գյուղի խաչմերուկում․ կա զոհ և տուժած

Վթար՝ Շինուհայր գյուղի խաչմերուկում․ կա զոհ և տուժած

16:03

Ամասիա-Հողմիկ ճանապարհին հայտնաբերվել են ինքնաձիգ և զինամթերք

Ամասիա-Հողմիկ ճանապարհին հայտնաբերվել են ինքնաձիգ և...

15:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03