ARM | RUS |

Հայաստանի դեսպանը քննադատել է Սլովակիային՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար. օգնել եք մեզ սպառնացող պետությանը

17.07.18 | 15:09

Սլովակիայի հայտնի Dennik N պարբերականում Վլադիմիր Շնիդլը հոդված է հրապարակել այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների վերաբերյալ: Հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

Կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս են արտահանումն ստուգել անվտանգության ծառայությունները, հայտնի չէ։

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը

Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը համարձակ քայլ է արել, որը արտասովոր է դիվանագիտության մեջ: Նա հրապարակայնորեն քննադատում է Սլովակիայի գործելակերպը, որի հետ իր երկիրը երկար տարիներ պահպանել է բարեկամական հարաբերություններ:



Սեյրանյանը Dennik N-ին սլովակյան հաուբիցների և հրթիռային համազարկային համակարգերի արտահանման վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ դրանք ի վերջո հայտնվել են Ադրբեջանում: Այդ առևտուրը վերջին ամիսներին կատարվել միայն սլովակյան իշխանությունների համաձայնությամբ: Դրանք արտահանվել այնպիսի մի երկիր, որի հանդեպ կիրառվում է նմանատիպ արդյունավետ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոն:

Դեսպան Տիգրան Սեյրանյանն այդ զենքն սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգության համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկարամյա լարված հարաբերություններ ունեն:

«Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն (խմբգր.՝ միջազգայնորեն ճանաչված չէ), այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը», - փաստում է Սեյրանյանը:

Զենքի արտահանման ետևում կանգնած է սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է ազդեցիկ չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար:

Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ են ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն է, որ նույնիսկ չի էլ ժխտում այդ փաստը, ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ, ինչով ապացուցում դրանց ձեռքբերումը:

RM-70 Vampir հրթիռանետներն Ադրբեջանում։ Լուսանկարը՝ Azeri Defence

Դեսպան Սեյրանյանն այդ տեղեկատվությունը կարևոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ է, որ թշնամաբար է վերաբերվում Հայաստանին: «Մենք խոսում ենք Ադրբեջանին հարձակողական զենք տրամադրելու մասին, մի երկրի, որի ղեկավարներն օգտագործում են պատերազմական հռետորաբանություն: Ամեն օր, նրանք սպառնում են ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի, նաև Հայաստանի դեմ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»:

Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում է արգելված երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Այն կրկնում է, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոի է ենթարկված երկիր է:

«Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք հարգում ենք մեր միջազգային պարտավորությունները», - ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանն արդեն կրակում է հրետանուց

Սեյրանյանի նստավայրը Պրահայում է, բայց որպես դեսպան հավատարմագրված է նաև Սլովակիայում: Նա նշում է, որ նախորդ տարվանից բազմիցս դիմել է սլովակյան իշխանություններին և սլովակյան դիվանագետներին, արտահայտելու համար իր «խորը մտահոգությունը»:

«Մենք ակնկալում ենք, որ Սլովակիայի պատասխանատու մարմինները ոչ միայն կպատասխանեն մեր հարցերին, այլև կհետաքննեն, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ Czechoslovak Group-ը մարտական սպառազինություն է արտահանել Ադրբեջան», - տեսակետ է հայտնել դեսպանը, նաև՝ Չեխիայի հեռուստատեսության լրագրողին՝ «Մեր լրագրողները» հաղորդաշարի համար:

Չեխական հեռուստատեսության լրագրողներն անցած տարվա սեպտեմբերից ցուցադրել են Ստրնադի ընկերությունների արտահանումներին նվիրված երեք մանրամասն ռեպորտաժներ: Ըստ նրանց տվյալների, Սլովակիայից Ադրբեջան կարող էր հասնել մինչև 30 միավոր արդիականացված հաուբիցներ և 38 հրթիռանետեր:

Դրա ապացույցները ներկայացնում է Ադրբեջանը: Չեխիայի հեռուստատեսությունը հունիսի կեսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ {Ադրբեջանի} բանակը մարտական պայմաններում արդեն փորձարկել է Սլովակիայից ստացված հաուբիցները:

{Ադրբեջանի} Պաշտպանության նախարարի կողմից հաստատված մարտական վերապատրաստման ծրագրի համաձայն, հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Dana ինքնագնաց համակարգերից: Նրանք մարտական կրակոցներ իրականացրել իրական մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում», - նշվում է հունիսի 14-ի ռեպորտաժում:

Դեսպան. դրան կարող են հավատալ միայն միամիտ մարդիկ

Սլովակյան ընկերությունների համար զենքի արտահանման թույլտվությունը տրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարար Պետեր Զիգան (SMER սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից) սկսեց Ադրբեջանի տարբերակը դիտարկել միայն լրատվամիջոցների ճնշման ներքո: Ապրիլին նա դիմեց Սլովակիայի գաղտնի ծառայությանը և անվտանգության այլ մարմիններին, որպեսզի կասկածներն ստուգվեն:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ինքը կասկած չունի, որ զենքերը գտնվում են Իսրայելում: Իսրայելի պաշտպանության նախարարությունն, ըստ Ժիգաի, գրավոր կերպով հաստատել է, որ զենքն Իսրայելից այլևս չի արտահանվի: «Հակառակ դեպքում, մենք պետք է Իսրայելին կասկածի տակ դնենք որպես վստահելի երկիր և ստիպված կլինենք պատժամիջոցներ սահմանել», - ասել է Ժիգան:


Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգա

Մինչ այդ, մի քանի ամիս էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան անտեսում էր կասկածաները, որ սլովակյան սպառազինությունները հանգրվանել են Ադրբեջանում։ Նա անցավ գործողությունների միայն ապրիլին, երբ չեխական հեռուստատեսությունը նոր աացույցներ ներկայացրեց:

Այն տեսակետը, որ զենքերը մնում են Իսրայելում, պնդում են նաև Սլովակիայի MSM ընկերության ղեկավարները, որոնց միջոցով էլ իրականացվում է Ստրնադի Czechoslovak Group-ի առևտուրը: Հրթիռանետերը և հաուբիցները Սլովակիայից ներմուծում է իսրայելական Elbit ռազմարդյունաբերական ընկերությունն իբր թե Իսրայելի զինված ուժերի համար:

«Մենք անգամներ կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան և խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը Elbit Systems-ն է և վերջնական օգտագործողն՝ Իսրայելի պետությունը», - նշում է MSM-ի մամլո քարտուղար Լուցիա Օլլեն: Հայաստանի դեսպանը համակարծիք է, որ «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդ կարող է կարծել, թե Czechoslovak Group-ը չգիտեր, որ հրթիռանետերն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան», - ասում է Սեյրանյանը:

Աշխատակցի վկայությունը

Հիշենք, որ չեխական հեռուստատեսությունը ժամանակին կորզել էր MSM ընկերության նախկին աշխատակցի վկայությունն, ըստ որի Սլովակիայում վերապատրաստվել են ադրբեջանական բանակի տեխնիկները՝ որպեսզի կարողանան զենքն սպասարկել:

«Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապես մեկնում էին Ադրբեջան: Ավելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մոտ: Օրինակ, հոկտեմբերին հինգ մեխանիկներ վերապատրաստվել են Սլովակիայում երեք օրվա ընթացքում, որպեսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել», - ասաց աշխատակիցը լրագրողին:

MSM ընկերությունը հերքեց այդ տեղեկությունները՝ դրանք որակելով որպես մրցակիցների քարոզարշավ: Դեսպանը լրացուցիչ ապացույց է համարում ադրբեջանական օդանավերի թռիչքները Սլովակիա: Չեխական հեռուստատեսությունը և Denník N-ը կարողացել են Ստրնադի արդիականացված զենքերը նկարահանել Մ.Ռ.Շտեֆանիկի անվան օդանավակայանում: Բրատիսլավայի օդանավակայան է բազմիցս ժամանել ադրբեջանական Silk Way Airlines ընկերության ինքնաթիռը, որն ապա թռել է Ադրբեջան կանգ առնելով Իսրայելում:

«Կան հստակ ապացույցներ, որ ադրբեջանական ավիաընկերության բոլոր թռիչքները Բրատիսլավայից մեկնում են իսրայելական Օվդա կամ Թել Ավիվ քաղաքներ, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի մայրաքաղաք», - նշում է Սեյրանյանը: Dana հաուբիցների Tatra քարշակները Բրատիսլավայի օդանավակայանում։ Դրանք կտեափոխվեն Տրենչինի MSM գործարան՝ հրետանին միացնելու համար

Մահաբեր զենքեր

Dana հաուբիցները և RM-70 հրթիռանետերը զինատեսակներ են, որ 70-80-ականներին արտադրվում էին Դուբնիցա նադ Վահոմ բնակավայրում (ներկայիս Սլովակիա)։ Ստրնադի ընկերությունները դրանք ձեռք են բերել նախկին Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների ավելցուկներից: Դրանք հետագայում վերանորոգել են, արդիականացրել, փորձարկել և գտել նոր հաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:

Թեև զենքը գալիս է սառը պատերազմի դարաշրջանից, արդիականացումից հետո դրանք բավականին արդյունավետ են: RM-70-ը կարող է կարճ ժամանակահատվածում հակառակորդի վրա լցնել մինչև ութսուն հրթիռ: Այդ համակարգը հիմնված է հայտնի ռուսական Град հրթիռանետի վրա, որ վերջերս Դոնբասում տեղի ունեցած հակամարտության ժամանակ դարձել էր ուկրաինացի զինվորների սպառնալիք:

Օրինակ, 2014 թ. հուլիսին ռուսամետ անջատողականներն այդ հրթիռանետներն օգտոգործել են Զելենոպոլ գյուղում: Դրանց հարձակման արդյունքում առնվազն 19 զինվոր է զոհվել, եղել են հարյուրավոր վիրավորներ:

Հավանականությունը, որ Ադրբեջանն էլ այդ զենքը կդնի գործածության մեջ, ոչ միայն հիպոթետիկ է: Թեև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը եղել է 1990-ականների սկզբին, իրավիճակն այտեղ դեռևս լարված է: Երկու տարի առաջ այդ տարածքում մի քանի օր ծանր մարտեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվեցին երկու հարյուր զինվորներ և տասնյակ քաղաքացիական անձինք:



Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, այն 25 տարի առաջ վերագրավվել է Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այդ իրողության հետ: Վերջին տարիներին Ադրբեջանը հարստացել է և զանգվածային ներդրումներ կատարել բանակում:

«Այս երկրի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլև Հայաստանի տարածքի մեծ մասն, այդ թվում` մայրաքաղաք Երևանը, որ աշնանը կնշի իր 2800 ամյակն, Ադրբեջանի պատմական տարածքի մի մասն են», ասում է Սեյրանյանը: Ի՞նչ կարծիքի է իր {դեսպանի} մտահոգությունների մասին Սլովակիայի արտաքին գերատեսչությունը: «Հայաստանի դեսպանի գնահատականն իր անձնական կարծիքն է և մենք չենք մեկնաբանում այն: Ուշադիր հետևում ենք և գնահատում տարածաշրջանի զարգացումները, ներառյալ անվտանգության իրավիճակը։ Հետևողականորեն ժամանակի ընթացքում աջակցել ենք հրադադարի ռեժիմին և երկու կողմերին էլ կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել լարվածությունը կանխելու համար և հնարավոր դարձնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը», - պատասխանում է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պետեր Սուսկոն:

Հակամարտությունը դեռևս ակտիվ է

Denník N-ը մեկնաբանություն է խնդրել նաև Globsec-ի (Բրատիսլավայում գործող գիտահետազոտական կենտրոն) վերլուծաբան Յան Ցինգելից, ով տևական ժամանակ է մասնագիտացած է հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ցինգելն ասում է, որ Հայաստանի դեսպանի մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել:

«Ադրբեջանն այսօր ավելի ուժեղ է զգում իրեն: Այն երեք անգամ ավելի մեծ բնակչություն ունի և ավելի բարձր ռազմական բյուջե, քան Հայաստանը: Նա պարբերաբար սպառնում է ուժի գործադրմամբ և հակամարտության վերսկսմամբ, ու հույս ունի այս անգամ հաջողության հասնել», - նշում է Ցինգելը:

Երկու երկրների միջև տեղի են ունենում համեմատաբար ավելի փոքր ընդհարումներ, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում։ Վերջին օրինակն այն է, որ այս տարվա հունիսին, ըստ Ցինգելի, միջադեպ է տեղի ունեցել, երբ Ադրբեջանը «չեզոք տարածքում» բլուր էր գրավել Նախիջևանի իր անկլավի մոտ:

«Դրա շնորհիվ, նա նշանառության տակ է պահում Արենի գյուղը, որ գտնվում է երկրի հարավն ու հյուսիսը, նաև Երևանը հարավի հետ կապող մայրուղու վրա: Այս մայրուղին շատ կարևոր է Հայաստանի համար՝ դրանով են իրականացվում Լեռնային Ղարաբաղի մատակարարումները », - ավելացրել է նա:

Ուրիշներն էլ նույնն են անում

Սլովակիան միակ երկիրը չէ, որ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Armádní noviny (Ռազմական լուրեր) սերվերը նախորդ շաբաթ հաղորդել է, որ ադրբեջանական բանակն ունի նաև բրիտանական Land Rover տրանսպորտային միջոցներ, ամերիկյան Cougar զրահապատ մեքենաներ կամ թուրքական T-122 Sakarya և T-300 Kasirgo հրթիռները:

Հայաստանը Ռուսաստանից է զենք գնում, որն իր հերթին առևտուր է անում նաև Ադրբեջանի հետ: «Ռուսաստանն այդ եղանակով պահպանում է իր ազդեցությունը երկու երկրներում», - բացատրում է Ցինգելը: Ադրբեջանի սպառազինության շոշափելի մասը գալիս է Իսրայելից: Օրինակ, իսրայելական զինագործական Elbit ընկերությունը, որ սլովակյան հաուբիցներ և հրթիռանետեր է գնել, օգնել է Ադրբեջանին SU-25 մարտական ինքնաթիռների լայնածավալ արդիականացման հարցում:

Ցինգելը նույնպես կարծում է, որ իսրայելական ընկերությունը հազիվ թե սլովակյան սպառազինություններ ձեռք բերեր իր բանակի համար: «Իսրայելը չի օգտագործի այն մարտական տեխնիկան, որ մենք ենք արտահանել: Միանգամայն միամիտ է մտածել, որ նա զինվելու է սլովակյան Dana-ներով», - նշում է Ցինգելը:

«Իսրայելը շատ լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ Իրանի նկատմամբ իր ռազմավարական դիրքի պատճառով: Օրինակ, եթե Իսրայելը որոշում կայացնի իրանական միջուկային օբյեկտների վրա օդային հարվածներ հասցնելու, ապա կարող է Ադրբեջանն օգտագործել որպես ռազմակայան», - ասում է Ցինգելը:

Որքա՞ն ջերմ են հարաբերությունները

Մի կողմից, Սլովակիան Հայաստանի հետ ավելի է զարգացնում հարաբերությունները, քան Ադրբեջանի հետ: Արդեն 2004 թվականին, Եվրոպայում առաջիններից մեկը, Սլովակիայի խորհրդարանը բանաձև ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Երկու երկրների քաղաքական գործիչները պարբերաբար այցելում և աջակցում են միմյանց: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայում էր՝ Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես բացելու նպատակով:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով և ՍՀ ԱԽ նախագահ Անդրեյ Դանկո

Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ժամանեց Սլովակիա: Նրան ընդունել են նախագահ Անդրեյ Կիսկան և խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն: «Աշխատանքային շփումները շարունակվելու են, որպեսզի միմյանց հետ ավելի սերտ գործակցենք, չնայաց որ մեր սրտերով արդեն չափազանց մոտ ենք»», - ասել է Դանկոն հանդիպումից հետո:

Զավեշտալին այն է, որ նույն պահին Բրատիսլավայի օդանավակայանից արտահանվել են հրթիռանետեր ու հաուբիցներ, որոնցով այսօր այդքան հպարտանում է ադրբեջանական բանակը։ Հայաստանում գարնան ընթացքում հիմնարար կերպով իրավիճակ փոխվեց։ Զանգվածային ցույցերն ստիպեցին կառավարությանը հրաժարական տալ, իսկ վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ցինգելի, նրա կառավարությունն անմիջապես սկսեց հակակոռուպցիոն և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

«Այս ժամանակաշրջանում, երբ երկրում խոշոր սոցիալ-քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, Հայաստանը շատ խոցելի է: Այն աջակցության կարիք ունի Եվրամիությունից, ներառյալ Սլովակիայից», - ասում է Ցինգելը:

Պաշտոնական պատասխան չկա

Հաշվի առնելով սլովակա-հայկական բարեկամական հարաբերությունները, դեսպան Սեյրանյանն ի սկզբանե ցանկացել էր խնդիրը լուծել առանց ավելորդ աղմուկի: Դեռ նախորդ աշնանը նա բազմիցս դիմել է սլովակյան դիվանագետներին նամակներով, հեռախոսազանգերով, անձնական հանդիպումներ ունեցել նրանց հետ: «Մենք մտահոգություն ենք հայտնել սլովակյան կողմին բազմիցս և տարբեր մակարդակներում», - ասում է նա:

Նա նաև պաշտոնական հայտագիր է ուղարկել Բրատիսլավա, որին դեռ չեն պատասխանել: Վերջապես, նա դիմել է հաջորդ քայլին և բաց խոսել Չեխիայի հեռուստատեսության և այժմ՝ Denník N թերթի համար: Բնական է, որ իր հայտարարությունները նա համաձայնեցրել է Երևանում՝ արտաքին գործերի նախարարության հետ:

Սլովակիայի դիվանագիտության պատասխանատուներից մեկը Denník N-ին արձագանքել է, թե Սեյրանյանի հարցումներին «միշտ էլ բարեկամաբար և դրական ենք արձագանքել»: Նա նշել է, թե դեսպանի հետ մեր դիվանագետները բազմիցս քննարկել են այս խնդիրն, ինչն, ըստ խոսնակ Սուսկայի, հաստատում է, որ իրենք անհրաժեշտ ուշադրություն են դարձրել այդ խնդրին:

«Դեսպանին միշտ հավաստիացրել ենք, որ Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել այդ զինտեխնիկայի արտահանումն Ադրբեջան և խստորեն հարգել իր միջազգային պարտավորությունները: Նրան տրամադրվել է հասանելի տեղեկատվություն և բացատրվել ու իրազեկվել գործընթացների մասին», - ասում է Սուսկոն:

Հայտագրին պաշտոնապես չենք արձագանքել, ըստ Սուսկայի, դա կանեն գործի ամբողջական հետաքննության ավարտից հետո: «Մենք պատրաստ ենք շարունակել դիվանագիտական երկխոսությունը դեսպանի և հայաստանյան այլ ներկայացուցիչների հետ», - ավելացնում է Սուսկոն:

Dana հաուբիցներն Ադրբեջանում։ Լուսանկարը՝ Reddit.com սոցիալական ցանցից

«Մենք լուրջ հետաքննում ենք»

Սակայն հետաքննությունն ուշացավ: Էկոնոմիկայի նախարար Զիգան որոշեց դա սկսել ապրիլին՝ չեխական ԶԼՄ-ներում արատահայտած առաջին կասկածներից կես տարի անց:

«Մենք, որպես վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրա: Մենք պետք է ստուգենք բոլոր փաստերը և հավաքենք դատական առումով ընդունելի բավականաչափ ապացույցներ, որպեսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել », - պնդում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը:

Այդ հետաքննությունը չէր կարող վտանգ ներկայացնել «Իսրայելի» հետ Ստրնադի առևտրին։ Նրա ընկերությունները մինչև 2018թ. հունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունեին և, ամենայն հավանականությամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծավալով:

Դեպի Իսրայել հետագա արտահանման լիցենզիա չեն պահանջել: «Եթե MSM ընկերությունը նման լիցենզիա խնդրի, ապա մենք, արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դա չենք տրամադրի՝ մինչև Ադրբեջանին զենքի հնարավոր վերարտահանման մասին տեղեկատվության ստուգման ավարտը», - այժմ նշում է էկոնոմիկայի նախարարությունը:

Խոշոր չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադ՝ աջից

Արտահանման հանգամանքների հետաքննությունն արդեն ավելի քան երկու ամիս է շարունակվում: Պաշտոնյաները, ըստ էկոնոմիկայի նախարարության մամլո քարտուղար Մարոշ Ստանի, MSM ընկերությունից պահանջել են ապացուցել, որ հրթիռանետերը և հաուբիցները իրականում հանձնվել են Իսրայելին: «Նման «վկայության» հավաստիությունը հետագայում կստուգվի դիվանագիտական խողովակներով: Եթե լիցենզավորված ընկերությունը նման փաստաթուղթ չներկայացնի, վարչական վարույթ կհարուցվի վարչական իրավախախտման կասկածանքով»:

Ի՞նչ է դա նշանակում գործնականում: Ստրնադի ընկերությունը կարող է տեսականորեն տուգանվել, և, ծայրահեղ դեպքում, նաև կորցնել ռազմական տեխնիկայի առևտրի թույլտվությունը: Դա արդեն իր համար մեծ խնդիր կլինի: «Նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ MSM-ը վնասել է Սլովակիայի արտաքին քաղաքական կամ անվտանգության շահերը», - նշում է Ստանոն:

Միջազգային խայտառակությու՞ն

Մինչ այժմ, սակայն, քիչ հավանական է, որ {ընկերությանը} նման ծայրահեղ իրավիճակ սպառնա: MSM-ը Սլովակիայի ամենակարևոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունն է: SMER-ի (սոցիալ-դեմոկրատներ) երկրորդ կառավարության օրոք այն պետությունից վարձակալել է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Պովաժի և Նովակի իր արտադրամասերում աշխատում են հարյուրավոր մարդիկ:

Եթե պետությունը խոստովանի, որ զենքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կհաստատի, որ մեր անվտանգության ծառայությունները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դեպքում, երբ ստանա մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Սլովակիայի տեղեկատվական ծառայության կամ Ազգային անվտանգության գրասենյակի համաձայնությունը:

Այս հաստատությունները պատասխանատու են ռիսկերը գնահատելու համար, օրինակ, կարո՞ղ է սպառազինությունը հայտնվել արգելված երկրում, թե ոչ: «Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման արտոնագիր է տրամադրում միայն այն դեպքում, եթե դրա հետ համաձայն լինեն արտաքին գերատեսչությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, հետախուզական ծառայությունները, ազգային անվտանգության գրասենյակը և հարկային ծառայության քրեական բաժինը: Դրանք իրավասու են արտաքին քաղաքական, անվտանգության կամ այլ խնդիրներ քննարկելու հարցում», - բացատրում է Ստանոն:


MSM Martin ընկերության գործարանը Տրենչինում (Սլովակիա)

Բացի այդ, Սլովակիային կարող են միջազգային մեղադրանքներ ներկայացվել: Հաջորդ տարի Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունն, այն կազմակերպության, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները: Պարադոքսն այն է, որ վերջերս Սլովակիայի դիվանագիտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հատուկ դեսպանի հաստիք է կորզել:

«Ինչ կլինի Սլովակիայի արժանահավատությունը, երբ բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, թե որտե՞ղ և ու՞ր ենք մենք արտահանել զենքը: Հակամարտության կողմերի համար դժվար է ընկալել մեզ որպես չեզոք և անկողմնակալ դերակատար», - նշում է Ցինգելը:

Սլովակյան դիվանագիտությունը, սակայն, հուսով է, որ այլ պետություններն ըմբռնումով կմոտենան Սլովակիայի հանդեպ: «Եթե հետաքննության ավարտից հետո պարզվի, որ սպառազինությունն արտահանվել է հայտարարված երկրի սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետության իմացության: Այդ դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ», - հավաստիացնում է ԱԳՆ-ն:


Ճանապարհներն անցանելի են

Ճանապարհներն անցանելի են

09:48

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի...

09:18

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5...

18:01

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի...

17:45

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական այցին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական...

17:35

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն...

17:15

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել են

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել...

16:55

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա մակերեսով հողամասը

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա...

16:42

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ...

16:15

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի...

16:05

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն»...

15:51

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի եղել

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի...

15:21

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա ունեն

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա...

15:02

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է...

14:45

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների համար

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների...

14:25

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

14:05

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային...

13:41

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության...

12:45

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու...

12:12

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի...

11:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42