Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը որևէ խնդիր չի տեսնում, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ն բարդույթ չունի՞ Գյումրիի ընտրություններում նախկին ԲՀԿ-ականին սատարելու համար՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն»:
Հիշեցնենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ դաշինք կազմելով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության հետ:
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ իրենց վերլուծությունները հանգեցրել են այն եզրակացության, որ գյումրեցիները գնահատում են գործող քաղաքապետի քաղաքին ու աշխատանքին նրա նվիրումը:
«Ցանկացած քաղաքական ուժ խոշոր քաղաքներում պետք է ներկայացված լինի, հատկապես՝ հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքներում»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ մամուլի սրահի բացումից հետո ասուլիսին ասաց նա:
Հարցին, թե Սամվել Բալասանյանը կդառնա՞ ՀՀԿ-ական, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե այդպիսի դոգմա չունեն, որ բոլորը պետք է կուսակցական նշան կրեն:
«Քաղաքական դաշտն այնպիսին է, որ չի կարելի ենթադրել, որ բոլոր պաշտոնյաները բացառապես քո կուսակից ընկերներն են լինելու, կոմունիստական գաղափարներով չենք եղել ու չենք լինելու»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը բարձր է գնահատում ՀՀԿ-ի շանսերն առաջիկա ՏԻՄ ընտրություններում:
Անդրադառնալով դաշինքով առաջադրվելու հանգամանքին՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ այն ՀՀԿ-ի համար նոր չէ. «Չզարմանաք, եթե ՀՀԿ-ի հետ աշխատած կամ աշխատող քաղաքական ուժեր մեզ դաշինքով միանալու հայտարարությամբ հանդես գան, պատրաստ եղեք նման որոշումների»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55