Երեքշաբթի Ճապոնիան եւ Եվրամիությունը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա համաշխահային ՀՆԱ 30 տոկոսով խոշորագույն տնտեսական դաշինք ստեղծել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյում երկրի վարչապետ Սինձո Աբեի նստավայրում՝ գագաթնաժողովի արդյունքներով, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
Ըստ հաստատված փաստաթղթի՝ Ճապոնիան կչեղարկի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 94 տոկոսի մաքսատուրքերը, այդ թվում՝ մթերքների, ինչը ճապոնական շուկայում կնվազեցնի եվրոպական պանրի, գինու եւ խոզի մսի գները:
Եվրոպական երկրներն, իրենց հերթին, կվերացնեն Ճապոնիայից ներմուծվող ապրանքների 99 տոկոսի մաքսային սակագները, մասնավորապես՝ ավտոմեքենաների եւ կենցաղային տեխնիկայի, սակայն դա տեղի կունենա պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանաբար՝ 8 եւ 6 տարի անց: Սպասվում է, որ համաձայնագիրը կվավերացվի հաջորդ տարվա մարտին, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից:
Ազատ առեւտրի մասին համաձայնագրի հարցով խորհրդակցությունների մեխանիզմի գործարկման պայմանավորվածությոնը կողմերի միջեւ ձեռք է բերվել 2011 թվականին Բրյուսելում, իսկ բանակցությունների առաջին ռաունդը տեղի է ունեցել 2013-ի ապրիլին:
Տոկիոն ամենից շատ էր շահագրգռված ճապոնական ավտոմեքենաների (10 տոկոս) եւ էլեկտրոնիկայի (14 տոկոս) ներմուծման բարձր մաքսատուրքերի չեղարկմամբ: Համաձայնագիրը ձեռնտու է նաեւ Բրյուսելին. ըստ փորձագետների՝ համաձայնության ընդունմամբ եվրոպական ապրանքների արտահանումը Ճապոնիա կմեծանա մոտ 30 տոկոսով, այդ թվում՝ նաեւ մթերքների՝ պանրի, գինու, խոզի մսի եւ մակարոնային արտադրանքի մատակարարման հաշվին:
Ճապոնիայի եւ ԵՄ-ի միջեւ առեւտուրը հավասարակշռված է. արտահանունը գրեթե հավասար է ներմուծմանը եւ կազմում է մոտ 8 տրլն իեն (ընթացիկ կուրսով 26,7 մլրդ դոլար):
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44