Բրիտանական Тhe Guardianպարբերականն անդրադարձել է վերջին երկու օրվա, թերևս, ամենաշատ քննարկված քաղաքական թեմային՝ Պուտին-Թրամփ հանդիպմանը, որի ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ավելի քան 2 ժամ տևողությամբ առանձնազրույց են ունեցել:
Պարբերականի դիվանագիտական վերլուծությունների բաժնի խմբագիր Պատրիկ Վինտուրը նկատում է, որ «ԱՄՆ նախագահ Թրամփը Եվրոպայից Հելսինկի էր ժամանել մեղայականով»: Նա հիշեցնում է Թրամփի՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ արած հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները «դեռ երբեք այսքան վատ չէին եղել» և որ «դա Միացյալ Նահանգների բազմամյա անխելքության ու հիմարության հետևանք է»:
«Այս նախադասությամբ Թրամփը Պուտինին արդարացրեց նախորդ տասնամյակում ցուցաբերած վարքի համար՝ մեղքը բարդելով ԱՄՆ-ի ուսերին: Փաստացի Թրամփը Հելսինկի գնաց իր երկրի անունից մեղայականով»,-գրում է Վինտուրը:
Հոդվածագիրն ուշագրավ է համարում նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը չպահեց իր խոստումն ու ռուս պաշտոնակցի հետ քննարկելիք թեմաները նշելու ժամանակ ոչ մի խոսք չասաց Ռուսաստանի՝ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին հավանական միջամտության ու Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բայց օրեր առաջ Թրամփը խոստացել էր, որ այս երկու հարցերն անպայման քննարկվելու են հելսինկյան դեմառդեմ հանդիպման ժամանակ:
«Իրենց համատեղ 45 րոպեանոց մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը զիջեց Պուտինին՝ թույլ տալով նրան անել բացման հայտարարությունը՝ դեմառդեմ հանդիպման արդյունքների ամփոփումը»,-նկատում է Վինտուրը:
Հեղինակի համար զարմանալի է այն փաստը, որ ԱՄՆ նախագահը հլու-հնազանդության աստիճանի հասնող հարգալից տոնով է խոսում Պուտինի ու Ռուսաստանի մասին, և դա խիստ հակադրվում է ՆԱՏՕ-ի, եվրոպական դաշնակիցների հասցեին հնչող վիրավորանքներին:
Բացի այդ, Վինտուրը գտնում է, որ Թրամփի՝ Հելսինկիում Պուտինի նկատմամբ պահվածքն ամենամեծ հարվածն էր հատկապես Մեծ Բրիտանիայի համար: Հայտնի է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը 1945թ. ի վեր ամենամտերիմ դաշնակիցներն են, մինչդեռ Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը վերջին շրջանում խիստ բարդ ու լարված հարաբերություններ ունեն:
«ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները հիմնված են պատմության թելադրանքով ստեղծված հավատարմության, հետախուզական ոլորտում ակտիվ համագործակցության վրա: Սակայն Լոնդոնն այժմ պետք է ընդունի այն փաստը, որ ԱՄՆ նախագահն ավելի շատ պատրաստակամ է վստահել ՊԱԿ-ի (КГБ) նախկին գործակալին, քան սեփական երկրի հետախուզությանը»,-գրում է Վինտուրը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՄՆ հետախուզությունը պնդում է Մոսկվայի՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին միջամտելու հարցում, մինչդեռ Թրամփը հրաժարվում է ընդունել դա:
«Ի վերջո, Թրամփն արեց մի սպանիչ արտահայտություն, որը հավանաբար սարսուռ առաջացրեց արևմտյան բոլոր հետախուզական գործակալություններում: Նրա ասածը հետևյալն էր. «Ես խոսեցի նախագահ Պուտինի հետ, և նա ասաց, որ Ռուսաստանը կապ չունի: Եվ ես իրոք դրա համար (Մոսկվայի միջամտության- tert.am) պատճառ չեմ տեսնում»,-նախագահի խոսքը մեջբերում է հեղինակը:
Վինտուրն իր անդրադարձն ավարտում է այն եզրահանգմամբ, որ Թրամփի դաշնակիցն ամենևին էլ չի գտնվում Եվրոպայի արևմուտքում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15