Փաստն այն է, որ հեղափոխությունը իշխանության բերեց, տարիներ շարունակ հակառուսական գործունեություն իրականացրած, արևմտյան գրանտներով կամ արևմտյան պրոեկտներում ինտեգրված աշխատողների, ովքեր իշխանության գալուց անմիջապես հետո՝ մեկ օրվա մեջ դարձան ծայրահեղ պռոռուսական գործիչներ՝ մոռանալով իրենց հակառուսական հայտարարություններն ու նախաձեռնությունները, մոռանալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեմ իրենց կազմակերպած ակցիաներն ու Վլադիրմիր Պուտինի դեմ հնչեցրած քաղաքական գնահատականները ․․․
Կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցում էին Արևմուտքի հետ, դրա դիմաց ինչ-որ բաներ ստանում կամ ակնկալում Արևմուտքից՝ քցեցին իրենց հովանավորներին։ Իսկ եթե մարդիկ մեկ օրում ունակ են քցելու իրենց արևմտյան գործընկերներին, ապա ինչո՞ւ պետք է նման մարդկանց վստահեն ռուսները։
Այս ամենի արդյունքում մենք հասկացանք, որ պռոարևմտյան հայացքներով առաջնորդվող գործիչներն իրականում ձևացնում էին, թե արևմտյան արժեքների կրող են, իրականում, նրանք խորքային սկզբունքներ չունեն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, քանզի եթե ունենային՝ իշխանության գալուց հետո կփորձեին փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, կամ էլ՝ եթե հասկանային, որ չեն կարող փոխել՝ կհրաժարվեին իշխանությունից․․․
Լավն այն է, որ բոլորս հասկացանք, որ Հայաստանում գործող պռոարևմտյան ուժերը ,հիմնականում, անսկզբունքային և իշխանատենչ դեմքեր են, ովքեր Արևմուտքից ինչ-որ բաներ են կպցնում, իսկ վերջում՝ քցում նրանց։
Այս իշխանափոխությունը, մեծ հաշվով, արևմտյան գրանտատուներին ցույց տվեց, որ նրանք անիմաստ փողեր են վատնում Հայաստանում, կամ էլ՝ սխալ մարդկանց վրա էին ստավկա արել։
Միշտ ասել եմ, և ասելու եմ, որ նրանք, ովքեր կփորձեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, թուլացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցությունը՝ գոնե ինձ համար, դիտարկվելու են որպես պետական դավաճաններ։
Հա, ի դեպ՝ ճիշտ ա տղերքը մեկ օրում հակառուսական լագերից հայտնվեցին ծայրահեղ պռոռուսական դիրքերում՝ ցուցաբերելով յուրահատուկ անսկզբունքայնություն, բայց ես ուրախ եմ , որ նրանք հասկացան, որ всё-таки
ճիշտը Ռուսաստանն է։
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02