«Պարոն նախագահ շատ շնորհակալություն ինձ այստեղ հրավիրելու համար, սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, շատ ուրախ եմ այստեղ լինել»,- ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ասաց Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին, ով Հայաստան է ժամանել` մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Ինչու հենց ինքը, դերասանը մեկնաբանում է, որ մեծացել է մի ժանմանակահատվածում, երբ 60-70 ական թվականների սկզբում լուրջ շարժումներ էին տեղի ունենում: «Եթե դուք իմ տարիքի մարդ եք, դուք պատասխանատվություն եք կրում: Երբ բազմաթիվ տեսախցիկներ ձեզ հետևում են, դա շատ խեղդող է: Երբ ես սկսեցի Նյու Յորք Թայմսում կարդալ Դարֆուրի վերաբերյալ հոդվածը, սկսեցի ասել, որ ցեղասպանության տուժածներ կան, որ ընդհանրապես ոչ մի օգնության հնարավորություն չունեն, և ես որոշեցի` այդ տեսախցիկները պետք է ինձ հետևեն` լուսաբանելու մարդկանց իրավունքները: Ես վկայություն եմ տվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, օգտագործելով Ցեղասպանություն բառը: Դա ստիպում է, որպեսզի ՄԱԿ-ը գործի ըստ օրենոքի: Չես կարող հերքել այն ինչ եղել է: Հետ նայենք և հիշենք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, բայց սա աշխարհի պատմության մի մասն էլ է: Աշխարհում շատ բան կա, որ մեր հաջողության կարիքն ունի, ես շատ հպարտ եմ, որ այս 100 կյանք մրցանակաբաշխությանն եմ մասնակցում»,-ասաց Քլունին: Խոսելով հեռուսատատեսությամբ լուսաբանվող թեմաների և ֆիլմերի թեմատիկայի մասին, Քլունին ընդգծեց, որ այսօրվա 24 ժամյա նորությունների ցիկլն ապազգայուն լսարան է ձևավորում: «Երբ լսում ես, որ 6 մլն փախստական կա, դա որպես թիվ է ընկալվում: Ես հավատում եմ, որ մենք մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք: Մենք պետք է այս ամենը հասկանանք, մենք պետք է խոսենք մի մարդու մասին, ով մարդկանց կյանք է փրկել, ոչ թե մեծ թվերի մասին, դրա առումով պետք է աշխատանքներ տարվեն: Ամերիկայի հեռուստատեսությունը ոչ մի ժամանակ չի տրամադրում փախստականների մասին խոսելուն, որ հեռուստաալիքը միացնում ես` Դոնալդ Թրամփի խոսքին են սպասում, ինչու Դոնալդ Թրամփի փոխարեն չեն ցույց տալիս փախստականների մասին: Կենտրոնանանք ավելի գլոբալ հարցերի վրա քան ընտրություններն են»-եզրափակեց Ջորջ Քլունին: Հիշեցնենք, որ հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք որգեկոչման արարողությանը կհանձնի «Ավրորա» մրցանակ, որն առաջին անգամ շնորհվելու է Հայոց ցեղասպանության տարիներին ուրիշների փրկության համար իրենց վտանգած անձանց:
10:39
10:15
10:02
19:15
18:33
18:03
17:31
17:02
13:53
13:35
13:21
13:03
12:57
12:41
12:22
12:02
11:54
11:44
11:25
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03