«Եվրասիական շաբաթ» III Միջազգային ցուցահանդեսային համաժողովի պաշտոնական կայքում 2018 թվականին հրատարակվել է գործնական ծրագրի ճարտարապետությունը: Համաժողովը տեղի է ունենալու Երևանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-26-ը:
«Եվրասիական շաբաթ» III Միջազգային համաժողովի գործնական ծրագրի միջոցառումները անցնելու են երեք հիմնական ուղղություններով՝ ռազմավարական, ոլորտային և բիզնես:
Ռազմավարական ուղին նպատակադրված է ձեռնարկատերերի և ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների միջև ուղղակի երկխոսության համար պայմաններ ստեղծելու վրա:
Լիագումար նիստը նվիրված կլինի արդյունաբերական կոոպերացիաին, մասնակիցները կքննարկեն, թե ինչպես սովորել միմյանց վստահել և դրանից օգուտ ստանալ:
Ռազմավարական ուղին նաև ներառում է Միության տարածքում մրցակցության մասին պանելային բանավեճ ԵԱՏՄ-ի ապագայի մասին, հաշվի առնելով համաշխարհային մարտահրավերները:
Միության երկրների տարածաշրջանների գագաթնաժողովում տեղի կունենա քննարկում, թե ինչպես հեռացնել արգելապատերը և ուժեղացնել միջտարածաշրջանային համագործակցության գործընթացները արդյունաբերության ոլորտում:
«Եվրասիական շաբաթում» կանցկացվեն քննարկումներ ԵԱՏՄ-ի գործընկեր երկրների հետ համագործակցության հարցերով: Այս անգամ նման միջոցառումներից մեկը նվիրված է լինելու Չինաստանին, որի հետ այս թվի մայիսին ստորագրվելու է առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռազմավարական ուղու շրջանակներում առանցքային նշանակություն ունի ԵԱՏՄ-ի գործնական խորհրդի նիստը, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կորոշեն Միության ճյուղերի զարգացման առաջնահերթությունները, կքննարկեն, թե ինչպես է կարելի բարելավել մրցունակությունը կոոպերացիայի հաշվին, և կպայմանավորվեն երրորդ երկրների շուկաներում արտադրանքի համատեղ խթանման մասին: Պլանավորված է ԵՏՀ և ԵԱՏՄ-ի Գործնական խորհուրդի փոխգործակցության վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի նիստը:
«Եվրասիական շաբաթվա» ակնկալվող ոլորտային իրադարձություններից մեկն է «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլը և նրա հաղթողները պարգևատրումը:
Գործնական ծրագրի բիզնես-ուղին թույլ կտա լուծել ձեռնարկատերերի մոտ առաջացող պրակտիկ հարցերը, ընդլայնել գործնական շփումները ԵԱՏՄ-ում ու երրորդ երկրներում: Պլանավորված միջոցառումներից մեկն է՝ տրանսպորտի և լոգիստիկայի համալիրի խնդիրների մասին բանավեճը արդյունաբերողների և տրանսպորտի աշխատողների միջև:
Այս տարի պլանավորված է ԵԱՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի լայնածավալ ցուցահանդեսը, որտեղ կմասնակցեն ավելի քան 120 ընկերություններ հետևյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ IT-տեխնոլոգիաներ, նորարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն:
«Եվրասիական շաբաթ» համաժողովն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների կողմից: Համաժողովն անցկացնելու նախաձեռնությունը հաստատվել է 2015 թվականի մայիսին ԵԱՏՄ երկրների հինգ վարչապետների որոշումով: Միջոցառումը ներառում է գործնական եւ ցուցահանդեսային մասերը, նպաստում է B2B եւ B2G- շփումների հաստատմանը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44