Դեպի դրական բարեփոխման մեջ ենք. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կլինեն սոցիալական բարեփոխումներ և մարդիկ կզգան դրական փոփոխությունները:
Դիտարկմանը, թե տևական ժամանակ է իշխանության եք, կա՞ն արդյոք ռեսուրսներ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու համար, Մինասյանը պատասխանեց. «Տևական ժամանակը մի քիչ հարաբերական է: Ես հասկանում եմ հասարակության սպասումները՝ կտրուկ, արագ փոփոխությունների, բայց ուզում եմ այդքան չշտապեն: Ցանկացած բարեփոխում ժամանակ է պահանջում, այն խորքային վերլուծություն է ենթադրում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բոլորը հասկանում են՝ մենք դեպի դրական բարեփոխման մեջ ենք»:
Նախարարի խոսքով՝ կառավարությանը պետք է հնարավորություն տալ հեռահար ու խորքային փոփոխությունների արդյունքում դրականը երկարաժամկետ դարձնել:
«Ամենահեշտը պոպուլիստական հայտարարություններն են, ասելը, որ կտրուկ բարձրացնում ենք թոշակն ու աշխատավարձը, իսկ հետո չկարողանալ այդ պարտավորությունը երկարաժամկետ կտրվածքով տանել: Փոփոխությունները նախատեսված են, նախաձեռնված են, բայց այս ամենի համար միայն էմոցիան չէ, համակարգերի փոփոխությունն է, մենք ինստիտուցիոնալ նոր միջավայրի ձևավորման փուլում ենք»,- ասաց Ա. Մինասյանը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հայտնեց, առաջիկայում, երբ մեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, ականատեսը կդառնանք օրենսդրական բազմաթիվ նոր նախագծերի:
«Կենսաթոշակային համակարգում ռեֆորմների վերանայման փուլում ենք: Քանի դեռ այս ռեֆորմն ամբողջությամբ չենք լուծել, չենք կարող կտրուկ զարգացումների մասին խոսել, բայց պաշարը կուտակվում է: Համոզված եմ, որ բյուջետային հաջորդ տարվա քննարկումների ժամանակ լինելու են բարձրացումներ, բայց թույլ տվեք այս պահին չհրապարակել ոչ միայն թիվը, այլև՝ հնարավոր ծավալները: Որոշակի հիմքեր կան պնդելու, որ կլինեն թոշակային բարձրացումներ»,- հայտնեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15