Եգիպտացի հնագետները Գիզայում բուրգերի հարևանությամբ հայտնաբերել են արհեստանոց, որը զբաղվել էր մումիֆիկացմամբ՝ զմռսմամբ։ Այս մասին գրել է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով SkyNews-ին։
Արհեստանոցը շուրջ 2500 տարեկան է, հսկայական Սաքարա նեկրոպոլի մի մասն է։ Այն գտնվում է Կահիրեից հարավ՝ հնագույն Մեմֆիս քաղաքի հարևանությամբ։ Մեմֆիսը հնագույն Եգիպտոսի մայրաքաղաքն էր, իսկ Սաքարայում գտնվում էին մի շարք տաճարներ և թաղումներ։
Հնագետները հայտնաբերել են նաև արտեֆակտեր՝ ոսկեզօծ արծաթյա դիմակ, կանոպներ՝ հատուկ ամանեղեն, որոնց մեջ դրվել են մահացածի մարմնից դուրս բերված օրգանները։
Կանոպները պատմական մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանց մի քանիսում պահպանվել են հնագույն յուղերի մնացորդներ, որոնք օգտագործել են զմռսման ժամանակ։ Դա կօգնի գիտնականներին մանրամասն ուսումնասիրել մումիֆիկացման գործընթացը հին Եգիպտոսում։
Արհեստանոցից ոչ շատ հեռու հնագետները հայտնաբերել են կոլեկտիվ թաղումը, որը թվագրվում է մ.թ.ա. 664-404 թվականներով։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02