«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ողողված է լեփ–լեցուն աղբամանների ու դրանց շուրջ վխտացող աղբի լուսանկարներով: Հատկապես ամառային շոգ օրերին նման վիճակը հղի է լուրջ հետեւանքներով, ի մասնավորի՝ վարակի տարածման վտանգով:
Ի դեպ, պատահական չէ, որ այս օրերին կտրուկ շատացել են ինֆեկցիոն հիվանդությունները: Նախօրեին «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ իրենց անգործությունը բացատրելով նրանով, որ «տեխնիկական խափանումներ են գրանցվել»: Թե այդ ինչ խափանումների մասին է խոսքը, որ ամբողջ քաղաքը հայտնվել է նման վիճակում, չի պարզաբանվում. ի՞նչ է, բոլոր մեքենաները միանգամից շարքից դո՞ւրս են եկել, թե՞ բոլոր աշխատակիցներն են գործադուլ հայտարարել:
Սակայն որքան էլ խոստացել էին հնարավորինս արագ լուծել խնդիրը, որեւէ տեղաշարժ չկա: Ավելին, շատերն արդեն սկսել են այս վիճակը գնահատել որպես սաբոտաժ: «Տեխնիկական խափանումների» բնույթի ու դրանց վերացման ժամկետների մասին փորձեցինք տեղեկատվություն ստանալ հենց «Սանիթեքից», սակայն ողջ օրը անհասանելի էր մամուլի պատասխանատուի բջջայինը, իսկ ադմինիստրացիայի ֆիքսված կապի հեռախոսին համառորեն այդպես էլ ոչ ոք չպատասխանեց:
Ի դեպ, հավելենք, որ «Սանիթեքը» մեկ անգամ չէ, որ նման պատճառաբանություններով ներողություն է խնդրում մայրաքաղաքի բնակչությունից, բայց, ինչպես տեսնում ենք, ներողությունով աղբ չես հավաքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02