«Փաստ» օրաթերթը գրում է.
Ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքից վերջին շրջանում հասարակական դժգոհությունները չեն դադարում: Անկախ բողոքներից` սպառողը զգալի փոփոխություններ չի արձանագրում: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ խոսել ենք ստեղծված իրավիճակի պատճառների և հնարավոր լուծումների մասին:
«Ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն, աղբահանություն: Նշված ծառայությունների դեպքում մինչ այս էլ են բողոքներ ու խնդիրներ եղել: Նախկինում մարդիկ բարձրաձայնում էին, բայց ոչ մի արդյունքի չէին հասնում: Բացի այդ` նախկինում սպառողն այդքան էլ հետևողական չէր: Իշխանափոխությունից հետո բոլորի մոտ հույսեր են առաջացել նաև վերոնշյալ ծառայությունների առումով: Պետք է ինչ–որ բաներ փոխվեն դեպի դրականը, բայց միանգամից ակնկալելն անհնար է: Պետք է սպասենք, տեսնենք` ինչ է լինում: Դրական տեղաշարժ պետք է լինի, որովհետև նույն ջրանջատումները, հոսանքազրկումները շարունակվում են: Նույն վիճակը շարունակվում է, ոչ մի փոփոխություն չի եղել, մինչդեռ` մեծ ներդրումներ են ներկայացնում ՀԾԿՀ: Ներդրումներ են անում, իբր բարեփոխումներ են անում, բայց սպառողը փոփոխություն չի նկատում»,–ասաց Կ. Չիլինգարյանը: Իսկ թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի նոր իշխանությունն այդ խնդիրները բացառելու համար, հ/կ նախագահը նշեց. «Պետք է ստուգումներ և աուդիտ անցկացվի` պարզելու, թե ինչպես են օգտագործվում այն գումարները, որոնք հատկացվում են ներդրումների ձևով: Մենք գիտենք, որ տարիներ շարունակ ներդրումներ են եղել, մեծ գումարներ են հատկացվում, բայց ինչ–որ ձևով պետք է վերահսկվի: Պետք է պարզեն` այդ գումարները իրենց նպատակին են ծառայո՞ւմ, թե՞ ուղղակի ձևական բնույթ են կրում: Միայն այդ դեպքում կարելի է դրական փոփոխության սպասել: Եթե ընկերությունների` ծառայություն մատուցելու ներկայիս մոտեցումը չփոխվի, իրավիճակը, երևի, կհանգեցնի որոշ բացահայտումների»:
Կարեն Չիլինգարյանը խոսեց հատկապես ջրամատակարարման և աղբահանության մասին:
«Նախ` մինչև օրս չգիտենք, թե նախկին կառավարությունը «Վեոլիա ջրի» հետ ինչ պայմաններով և ինչպես պայմանագիր կնքեց: Ընկերությանը չեմ կարող մեղադրել` բիզնես շահեր է հետապնդում, բայց կառավարությունը պետք է այնպիսի պայմանագիր կնքեր, որ սպառողի համար ամեն ինչ ավելի մատչելի և դյուրին լիներ: Բայց սպառողը միայն պայմանագիրը կնքելուց հետո իմացավ, որ 2017թ. հունվարի 1–ից սակագինը բարձրանալու է: Մեծ հաշվով` կասկածելի ձևով պայմանագիր են կնքել: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին. հիմա ամառվա սեզոն է, ջրի սպառումը շատացել է: Ի դեպ` խնդիրներ կան նաև սպառողների առումով: Շրջանցելով ջրաչափերը` շատերն անխնա օգտագործում են ջուրը: Դեպքեր են եղել, որ ջրաչափերը հանել են սեփականատիրոջ վերահսկողության գոտուց, որ կարողանան հսկել նրան: Մեծ ընտանիք է, բայց ցուցմունքում սպառած ջուրը 1–2 խորանարդ մետր է: Դա նաև այն դեպքում, երբ այգի են ջրում և այլ աշխատանքներ անում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ պոմպակայանների ջրագծերի վթարներ եղան: Այնուամենայնիվ, մինչև անխնա ջրօգտագործումը չվերացվի,
խնդիրը չի լուծվի: Ջրաչափը շրջանցելով` այգիներում գիշեր–ցերեկ ջուրը բաց են թողնում: Այդքանից հետո ջուրն ինչպե՞ս բավականացնի: Հետո ջրագծերը մաշված են ու հին: Աշխատանքներ կատարվում են, բայց բոլոր ջրագծերը փոխելն անհնար է: Դրանք հիմնականում 50–70 տարվա ջրագծեր են, մեծ մասը նաև վնասված է: Ամբողջ ջրագծերը փոխելու համար մեծ ներդրումներ են պետք»,–նկատեց մեր զրուցակիցը` հավելելով, որ իր հաշվարկներով մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում է պետք:
«Իսկ աղբահանությունը բարձիթողի վիճակում է, թեև տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այդ մասին: Սպառողը պարտավոր է վճարել, ուշացումների դեպքում էլ` տույժ–տուգանքների կենթարկվի, բայց ծառայություն մատուցող կազմակերպությունը ոչ մի պարտավորություն չունի սպառողի հանդեպ: Դա է պատճառը, որ նման վիճակ է ստեղծվել հատկապես մայրաքաղաքում: Եթե նշված խնդիրները վերահսկվեն, շատ հարցեր լուծում կստանան»:
Հ/կ նախագահի դիտարկմամբ` միանգամից ասել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարությանը ևս պետք է փոխել, անլուրջ կլինի. «Դա այն կառույցն է, որը պետք է կարգավորում իրականացնի: Պետք է կարգավորի սպառողի և մատակարարի միջև առկա հարաբերությունները: Երևի այդ կառույցում էլ աուդիտ և ստուգումներ պետք է իրականացվեն»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03