Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մտածում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցի շուրջ: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այն քննարկվում է, հիմա չի ասի, թե կհրաժարվի այդ պաշտոնից: «Առաջիկա օրերին կտեղեկացնենք այդ մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԱԾ տնօրենը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես եղավ, որ իր պաշտոնը վայր դնել չցանկացող ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանկարծ հայտարարեց, որ պատրաստ է այն զիջել, ինչին ի պատասխան Արթուր Վանեցյանն հորդորեց հարցը տալ հենց Հայրապետյանին:
Իսկ այն, որ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը վայր կդնի սեպտեմբերին, ըստ Վանեցյանի, կապված է ՀՖՖ կարգավիճակի փոփոխության հետ: «Ես որքանով տեղեկացված եմ, ֆեդերացիայում փոփոխություններ են իրականացվում, կարգավիճակն է հստակեցվում՝ իրավաբանական անձանց միությունից այն դառնում է հասարակական կազմակերպություն: ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ կապված ժամկետներ կան, որից հետո կկայանան նախագահի նոր ընտրություններ, դա սեպտեմբերի 10-15 ժամանակահատվածում է»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսներում ԱԱԾ կողմից ստուգումներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդպիսի գործողություններ տեղի չեն ունեցել: ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ որևէ բանով կաշկանդված չեն եղել դա անելու: «ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից ու անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ օրինախախտումների մասին, իրականացնելու ենք համապատասխան գործողություններ»,-նշեց նա:
Լրագրողի հարցադրմանը, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը համաձայնել է վայր դնել ՀՖՖ նախագահի պաշտոնը միայն թե ԱԱԾ-ն ստուգումներ չիրականացնի, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չի կարող լինել այդպիսի բան»:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01