Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը»,- ասաց նախարարը:
Այսպիսով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշմամբ սահմանվել է պատվաստանյութերի, հակառետրովիրուսային, հակատուբերկուլոզային դեղերի գնման կազմակերպման կարգը: Նշված կարգով գնման ընթացակարգի կազմակերպումը հանգեցնում է դեղերի և պատվաստանյութերի անընդմեջ ապահովման խնդիրների:
Այդ նպատակով, սույն նախագծով առաջարկվում է կատարել կարգում փոփոխություններ, մասնավորապես, հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մի մասը գրանցված չեն ՀՀ-ում, ուստի որպեսզի հնարավորություն լինի ձեռք բերել կենսական նշանակության բոլոր պատվաստանյութերը նպատակահարմար է սույն որոշմամբ նախատեսվող գնումների վրա չկիրառել ՀՀ 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման դրույթները:
Միաժամանակ, առաջարկվում է նաև 2018-2022թթ. պատվաստանյութերի ձեռքբերումը իրականացնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով` ՀՀ պետական բյուջեի «Իմունականխարգելման ազգային ծրագրի» գումարները որպես դրամաշնորհ տրամադրելով վերջինիս:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01