Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:
Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար: Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35.0 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։ 2018 թ. լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ:
Արդյունքում, մասնավորապես, նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար, կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը, կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15