Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ անդրադառնալով ԵՄ գործընկերների հետ ոլորտում նախաձեռնած բարեփոխումներին։
«Գրագիտությունը պետք է հաղթի անգրագիտությանը։ Հիմա անգրագետ, անբարեխիղճ, անպարտաճանաչ մարդու միջնորդը պետք է ամաչի»,- նշեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը։
Իսկ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքացիական ծառայության ոլորտում առկա խնդիրները հատուկ են ինչպես Հայաստանին, այնպես էլ նախկին խորհրդային երկրներին և իրենք փորձելու են այդ ոլորտում իրենց փորձը փոխանցել։
Նշենք, որ Քաղաքացիական ծառայության զարգացմանն ու կատարելագործմանը ԵՄ-ն նպաստում է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրի, Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի, ինչպես նաև TAIEX գործիքի միջոցով:
Քաղաքացիական ծառայության ոլորտում մեկնարկած բարեփոխումների հիմնական տեսլականն է ստեղծել ԵՄ սկզբունքներով գործող, արժանիքահեն, արդար և թափանցիկ, բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող, արհեստավարժ, հանրային կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգ: ՀՀ կառավարության կողմից 2015 թվականին ընդունված բարեփոխումների ռազմավարության հիման վրա մեկնարկած գործընթացները փուլ առ փուլ կիրականացվեն մինչև 2020 թվականը:
Մանրամասները՝ Tert.am
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34