«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայկական ֆուտբոլի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հարցազրույց վերցնելու նպատակով երեկ զանգահարեցինք ԽՍՀՄ չեմպիոն, «Արարատ 73»–ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին: Հեռախոսը վերցրեց կինը` Լիանա Ներսիսյանը՝ ասելով, որ Ալյոշա Աբրահամյանն արդեն մի քանի ամիս է՝ առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Կոմայի մեջ է եղել, նույնիսկ բժիշկներն էլ չէին հավատում, որ կենդանի կմնա, հազիվ փրկեցինք: Սրտային, թոքային անբավարարություն կա, լյարդն էր շարքից դուրս եկել: Կոմայից հետո լյարդը վերականգնվեց, բայց բժիշկն ասաց, որ առանց դեղերի անհնար է: Ասաց` շատ գումար է պետք, որովհետև տարին 2 անգամ պետք է հիվանդանոցում պառկի: Չորս անգամ պառկել է հիվանդանոցում: Բարեկամությունը հույս չուներ, բայց Աստված իրեն կյանք տվեց: Արդեն քանի ամիս թթվածնով էինք պահում: Հիմա ժամանակ է պետք, որ վերականգնվի»,–ասաց նա` հավելելով, որ այս ընթացքում բուժման համար շուրջ 15 հազար դոլար են ծախսել:
Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ յուրաքանչյուր ամիս 50–60 հազար դրամի դեղորայք են գնում:
Ալյոշա Աբրահամյանի տիկինը անհարմար էր զգում խոսել` անընդհատ շեշտելով, որ չի ցանկանում տպավորություն ստեղծվի, թե գումար է խնդրում: Բայց ստացվում է, որ եթե չլիներ մեր պատահական զանգը, չէինք տեղեկանա նաև այն վերաբերմունքի մասին, որին արժանացել է Ա. Աբրահամյանը:
Տիկին Լիանայից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում ՀՖՖ–ից կամ պետական մակարդակով որևէ արձագանք եղե՞լ է:
Ի պատասխան ասաց. «Մենք ոչ ոքից ոչ մի օգնություն չենք ստացել: Նույնիսկ չեն հետաքրքրվել: Ո՞վ է գոնե հարցնում` ո՞նց է»: Աջակցություն չեն ստացել, բայց տիկին Լիանան ևս չի դիմել որևէ մեկի օգնությանը. «Ասում են` դիմի՛ր Նիկոլ Փաշինյանին: Բայց ամոթ չէ՞: Շատ երեխաներ կան, ովքեր քաղցկեղ ունեն, ես ինչպե՞ս ամուսնուս համար դիմեմ»:
Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՖՖ–ին, նա ասաց. «Ֆեդերացիան «Արարատ 73»–ին չի սիրում: Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ չի սիրել «Արարատ 73»–ին: Լսել եմ խոսակցություններ այն մասին, որ միշտ ասել է` ինչո՞ւ եք այդ անունը տալիս: Ասել է՝ պետք չի նրանց անունը շուտ–շուտ տալ, ջահելներն իրենք պետք է մտածեն` ոնց խաղան, նրանց հիշելով պետք է խաղա՞ն»:
Շարունակելով` տիկին Լիանան մի փոքր հուզմունքով ավելացրեց. «Ջահելները չեն էլ տեսել, այո՛, բայց տարեցները գիտեն:
Ասում են` Հայաստանի ամենալավ դարպասապահն է: Բայց ո՞վ է հիմա հիշում»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03