Իրականում մի կարծրատիպ կա, ըստ որի՝ ժողովրդավարությունը պետք է լինի արևմտամետ, իսկ պակաս պրոգրեսիվ ռեժիմները պետք է լինեն այլ կենտրոնամետ: «Ամերիկայի ձայն»-ին տրված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թեև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, միևնույն է, ունի արևմտյան կառավարման ձև:
Նրա կարծիքով՝ Հայաստանում կատարված հեղափոխությունը եկավ ապացուցելու, որ վերոնշյալը զուտ կարծրատիպ է, որն իրականության հետ որևէ աղերս չունի: Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ շարժման առաջին իսկ օրվանից իրենք հայտարարել են, որ հիմքում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա:
«Հետևաբար, չի կարելի զարմանալ, որ զգալի տեղաշարժ արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից հետո չի ակնկալվում: Անշուշտ, որոշակի սրբագրումներ են ակնկալվում, ավելին՝ Արևմուտքի, ԱՄՆ-ի և մեր այլ գործընկերների հետ մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք, որ կա հսկայական պոտենցիալ, որն իրացված չէ:
Ժամանակները նոր պահանջներ են դնում: ԱՄՆ-ի հետ էլ սերտ համագործակցություն կլինի մասնավորապես Սիլիկոնյան հովտի, ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման և այլնի մասով: Սակայն սա չի կարելի դիտարկել Հայաստանի Հանրապետության այլ գործընկերների ու դաշնակցային հարաբերությունների հաշվին»,- ասաց Միրզոյանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավորման ընթացքում արդեն 2 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ դեռևս լուրջ հանդիպում չի եղել, Միրզոյանն ասաց, թե որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է:
«Մենք ՌԴ-ի հետ մի շարք միջազգային հարթակներում համագործակցում ենք՝ սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսականով, ինչի շրջանակում եղել են ու կլինեն հանդիպումներ: Սեպտեմբերին նախատեսվում է վարչապետի այցն ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, որից հետո ամենայն հավանականությամբ կլինեն երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պաշտոնյաների հետ»,- շարունակեց Արարատ Միրզոյանը:
Փոխվարչապետը շեշտեց՝ ժողովրդավարության ճանապարհ Հայաստանն ինքն է ընտրել և որևէ գործընկեր պետությունից ցուցում չի ստացել:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42