ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումորով է վերաբերվում ռուսաստանցի պրանկերներ Լեքսուսի և Վովայի՝ իր անունից ԵՄ տարբեր պաշտոնյաներին արած հեռախոսազանգերին, բայց նաև այդ զանգերում տեսնում է քաղաքական բովանդակություն ճշտելու ձգտում:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ վերջին 2 ամսվա ընթացքում ռուսաստանցի պրանկերներն իր անունից զրուցել են ԵԱՀԿ գործող նախագահի, ԵՄ նոր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ։
«Ճիշտն ասած, այդ մասին ինֆորմացիա եղել է, որովհետև նախկինում Եվրամիությունը ինֆորմացիա էր տարածել մեր ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ, և ես խնդրել եմ մեր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ տեղյակ պահել, որ ես իրենց հետ հեռախոսով չեմ խոսել»,– ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ «մեր գործընկերներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել այդ ինֆորմացիային՝ մտածելով, որ հին իշխանություն–նոր իշխանություն խնդիր կա, գուցե հին իշխանության դիվանագետները տեղյակ էլ չեն, թե ում հետ է հեռախոսով խոսում նոր իշխանության դիվանագետները և այլն:
«Իսկ ընդհանուր առմամբ, բացի հումորից, այո՛, տեսնում եմ նաև որոշակի քաղաքական բովանդակություն ճշտելու ձգտում: Կարծում եմ՝ այդ խոսակցությունների հեղինակները նաև փորձում են, ճշտում են նաև, թե օրինակ, Եվրամիությունն ինչքանով է աջակցել Հայաստանի հեղափոխական գործընթացներն: Հույս ունեմ՝ ճշտել, վերջացրել են: Այդքանը»,– ասաց նա:
Հարց հնչեց նաև կառավարության արձակուրդ գնալու մասին: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն արձակուրդ չի գնալու:
«Չի կարող արձակուրդ գնալ, որովհետև երկիրը չի կարող լինել առանց կառավարության … առանձին ներկայացուցիչներ, ովքեր հոգնած են, գուցե թե կգնան արձակուրդ: Ընդհանուր առմամբ, ոչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02