Չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ նաև Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ ունի բացարձակ իմունիտետ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե սահմանադրական իմունիտե՞տն է վստահություն տալիս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա նշեց, որ մնացած բոլոր հարցերն արդեն իսկ գտնվում են քննչական մարմինների գործունեության դաշտում:
«ՀՔԾ նոր պետին ներկայացնելու ժամանակ հստակ ասել եմ, որ ՀՔԾ-ի առջև դրված կարևոր խնդիրներից է Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը: Ուրախ եմ, որ այստեղ մենք լրջագույն տեղաշարժեր ունենք, հույս ունեմ, որ այդ լրջագույն տեղաշարժը լրջագույն արդյունքներ կբերի: Բայց էլի ուզում եմ ընդգծել, որ նախաքննության ընթացքում բոլոր ներգրաված անձանց իրավունքները պետք է պահվեն բացարձակ օրինականությամբ: Սա ասում եմ ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլ ասում եմ որպես վարչապետ, որը նախկինում եղել է քաղբանտարկյալ: Ասում եմ՝ ինձ համար անձնապես կլինի մեծագույն խայտառակություն, եթե ՀՀ-ում մենք ունենանք քաղբանտարկյալներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրեց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն լինի, սակայն շեշտեց, որ սա չի նշանակում, թե որևէ քրեական գործ, որևէ անձով պայմանավորված, կարող է կանխվել:
«Ցանկացած անձ, ում քրեական պատասխանատվության համար կլինեն համապատասխան հիմքեր, կենթարկվի քրեական պատասխանատվության»,- ընդգծեց Փաշինյանը:
Վերջինս, անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի հարազատների՝ իր հետ հանդիպելու ցանկությանը, ասաց, որ ապագայում պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Վարչապետը հույս ունի, որ դա տեղի կունենա այն պայմաններում, երբ ինչ-որ արդյունքներ արձանագրած կլինեն:
«Չնայած, ցանկացած պահի էլ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ: Բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Եթե ցանկություն ունեն ինձ հանդիպելու՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում, կկազմակերպենք»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42