ARM | RUS |

Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան

20.07.18 | 16:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերող հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները և ոստիկանության գործունեության առանձնահատկություններն ընթացիկ իրավիճակում: Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ և՛ հանրության, և՛ պետական մարմինների, և՛ իշխանության ներկայացուցիչների համար:

Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը: «Կարծում եմ՝ պարոն Օսիպյանը կհաստատի, որ մեր աշխատանքային քննարկումների ոգին և բովանդակությունը նույնիսկ մեկ միլիմետրով չի տարբերվում այն բովանդակությունից, որ գոյություն ունի հրապարակային: Սա շատ կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ոստիկանության գործունեությունը՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար և Հայաստանում օրինականության հաստատման կարևորագույն օղակներից մեկը ոստիկանությունն է: Այստեղ պետք է հստակ գիտակցենք, որ հանցավորության դեմ պայքարում նույնպես առաջամարտիկը պետք է լինի ոստիկանությունը: Վերջինիս գործունեության արդյունքում պետք է հստակ արձանագրենք քրեածին իրավիճակի էական և տեսանելի փոփոխություն ՀՀ-ում, որին հասնելու համար պետք է համոզված լինենք, որ ոստիկանությունում ղեկավար կազմը հստակ գիտակցում է իր անելիքը և պրոֆեսիոնալ կերպով պատրաստ է իրագործել այդ գործառույթը»,- նշել է վարչապետը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը դրել է ոստիկանության առաջ՝ կազմակերպված հանցավորության և այս համատեքստում կոռուպցիայի, նման երևույթների ու չարաշահումների դեմ պայքարն է:

«Կարող եմ ուրախությամբ նշել՝ վերջին օրերին ստանում եմ տեղեկություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունն այս ուղղությամբ սկսում է էական փոփոխություններ ունենալ, ինչն, անկեղծ ասեմ, ինձ շատ է ուրախացնում: Կրկին ասում եմ, որ խոսքն ամենևին չի կարող և չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում, այսինքն՝ անձնական մոտիվացիան այնպես չէ, որ կարող է գալ միայն երկրի առաջին դեմքից, տեսականորեն՝ ոստիկանության պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, ռեգիոնալի պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, բաժնի և բաժանմունքի պետը կարող են ունենալ անձնական մոտիվացիաներ: Մենք պետք է գործունեության այս տեսակն ընդհանրապես բացառենք և ոստիկանության գործունեությունը համապատասխանեցնենք ՀՀ օրենսդրությանը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն. մի իրականությունն այն է, ինչ նկարագրված է Սահմանադրության և օրենքների մեջ, իսկ մի իրականությունն այն է, որ գոյություն ունի անկախ Սահմանադրությունից և օրենքներից:

«Մեր խնդիրն այս երկու իրականությունները նույնականացնելն է, այսինքն՝ իրականությունը համապատասխանեցնելն այն կարգավորումներին, որոնք տրված են ՀՀ օրենսդրությամբ: Իհարկե, գիտենք, որ երբեմն օրենսդրության որակն այնպիսին է, որ նույնականացումը լիարժեք հնարավոր չի իրականացնել՝ վատ որակի օրենքների պատճառով, բայց քանի դեռ դրանք գործում են որպես օրենք, ուրեմն դրանք օրենք են և եթե բոլորս գալիս ենք այն համոզման, որ դրանք վատ օրենքներ են՝ ուրեմն պետք է աշխատենք դրանց լավացման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի բարձրացրած հաջորդ խնդիրը վերաբերել է հասարակական կարգի և անվտանգության պահպանմանն ու ապահովմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այս առումով մեծ խնդիրներ չկան և չպետք է լինեն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի փոփոխություններից հետո նաև հաստատվել է համապատասխան մթնոլորտ:

«Ոստիկանության խնդիրն է նաև սիրո և համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որևէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետև օրինախախտումները սիրո և համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են. որևէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո և համերաշխության մթնոլորտը: Այս առումով, ցավոք, ազդակներ եմ ստանում, որ շատ դեպքերում այո՛, մարդիկ նկատում են, որ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության գործելակերպն էականորեն փոխվել է, բայց նաև որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում: Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից և անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն և ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը և օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ: Այսինքն, ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա: Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է: Մյուս կողմից, այս խնդիրը մենք պետք է լուծենք նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ և գործենք որոշակի սահմանափակումների շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կրկին անդրադառնալով ադապտացիայի շրջանին՝ վարչապետը նկատել է, որ անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն՝ հարմարվելու են նոր պայմաններին, ոգևորված են լինելու այն հնարավորություններից, որ այսօր բացվել են:

«Իհարկե, բազմաթիվ հնարավորություններ էլ փակվել են և պետք է փակվեն: Բայց այս շրջանում յուրաքանչյուրը պետք է ունենա այս շրջանը բարեհաջող անցնելու հնարավորություն, եթե դրա համար չկան շատ լուրջ պատճառներ, որոնք բացառում են այդ հնարավորությունը: Չի կարող լինել այնպիսի քայլեր, որոնք խորթ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը կամ այնպես, որ տեղի ունեցած փոփոխություններն աշխատեն քաղաքացիների մի խմբի օգտին և մի խմբի դեմ: Մեր գործողությունների հիմքում այսպիսի գաղափարախոսություն չկա, չի եղել և եթե լիներ՝ կարծում եմ այս փոփոխությունները տեղի չէին ունենա: Սա ամենակարևոր խնդիրն է: Մեր նպատակն է՝ համախմբել հանրության լավագույն ներուժը, հանրային կյանքը դարձնել առավել ներառական, որպեսզի կարողանանք իսկապես մեր երկրին զարգացման նոր ուժ, նոր խթան, նոր ոգևորություն, նոր էներգիա հաղորդել: Հայաստանում ձևավորված էներգիայի մի մասը, իր չափաբաժինը պետք է ստանա նաև ՀՀ ոստիկանությունը: Այս ողջ գործընթացի ընթացքում անընդհատ, հենց առաջին օրից փորձել ենք այսպես ասած պայմանական բարիկադները քանդել և կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցն ապացույցն է նրա, որ այդ բարիկադները քանդված են: Կոչ եմ անում ձեզ որպեսզի յուրաքանչյուր ոստիկան օգտվի այդ հնարավորությունից, դրանից որևէ մեկը զրկված չէ և այդ հնարավորությունից օգտվելը նշանակում է անառարկելիորեն ծառայել օրենքին, իրավունքին, իրավակարգին»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով քննարկել նաև ողջ պետական համակարգի, այդ թվում՝ ոստիկանության արդյունավետության բարձրացման հարցերը:

«Հնարավոր են և մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակը լինելու է հենց իմ ասած խնդիրների լուծման առավել արդյունավետ լինելը: Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է և կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են և իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի:

«Մենք՝ կոնկրետ ես, չեմ կատարել քայլեր, չնայած դրանք լիարժեք իմ լիազորությունների շրջանակում են, որպեսզի համակարգի կայունությունը խաթարվի: Նույնիսկ քայլեր չձեռնարկելու համար արժանացել ենք քննադատության, որոնք շատերի կարծիքով կարող էին բխել հեղափոխության տրամաբանությունից: Հակառակը, ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգի կայունությունը պահպանվի, որպեսզի նաև ոստիկանության համակարգն այս հեղափոխության արդյունքում իրեն զգա հաղթանակած նույնքան, որքան իրենց հաղթանակած են զգում ՀՀ քաղաքացիները և ընդհանրապես ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում: Մեր գործառույթների իրականացման շրջանակներում մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդամենն ունենա մի խնդիր, որպեսզի իր ամեն հաջորդ օրվա գործողությունը լինի առավել արդյունավետ, առավել օրինական, առավել հիմնված իրավունքի վրա և ծառայությունն ամեն օրվա հետ դառնա ավելի ու ավելի նվիրված, ավելի ու ավելի մեծ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Այս ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու, արժեքավոր գնահատականների ու դիտողությունների համար և վստահեցրել, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ և հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար: «Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին»,- ասել է Վալերիյ Օսիպյանը:









Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47