Ընթացիկ տարվա ոռոգման շրջանում արձանագրվող սակավաջրության և առկա դեֆիցիտի մեղմման նպատակով ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն մշակել է միջոցառումներ, որոնք զգալի կբարձրացնեն ջրապահովման մակարդակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, նախատեսվում է Արարատյան դաշտավայրի 26 համայնքներում խորքային 38 նոր հորեր հորատել, ինչպես նաև գոյություն ունեցող 17 հորերի վերականգնման աշխատանքներ իրականացնել:
Վերջին տարիներին Սև ջուր գետի հոսքերի խիստ նվազման և գրեթե բացակայության արդյունքում առավել առաջնահերթ են համարվում գետի իշխման տակ ընկած 15 համայնքներում խորքային 23 նոր հորերի հորատման, ինչպես նաև եղած՝ 14 հորերի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվելու են առաջին փուլով:
Առավել հրատապ լուծում է պահանջում Զարթոնքի պոմպակայանի սպասարկման գոտում գտնվող համայնքների ջրամատակարարումը, որտեղ, սակավաջրությունից բացի, խիստ անհանգստացնող է նաև ջրանցքով անարգել հոսող կոյուղաջրերի փաստը:
Այսօր կրկին Արարատի մարզի այդ տարածաշրջան են այցել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները, հանդիպում ունեցել Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն, Վարդանաշեն համայնքների ղեկավարների և ՋՕԸ ներկայացուցիչների հետ: Կարեն Դադոյանը պարզաբանել է, որ կոմիտեում օպերատիվ աշխատանք է տարվում օր առաջ նոր հորերի համար ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նպատակով:
Ընդհանուր թվով՝ 23 նոր հորերի հորատման, ինչպես նաև գոյություն ունեցող 14 հորերի վերականգնման աշխատանքներից 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին արդեն իսկ կազմակերպվել է գնման գործընթաց՝ 18 նոր խորքային հորերի հորատման և 14 վերականգնվող խորքային հորերի վերականգնման աշխատանքների ձեռքբերման համար, որոնց նախահաշվային արժեքը կազմել է 711 324.7 հազ. ՀՀ դրամ:
Մրցույթի արդյունքում կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր՝ ընդհանուր 665 780 հազ. ՀՀ դրամ արժեքով:
Համայնքների ղեկավարներն ու ՋՕԸ պատասխանատուները կոմիտեի ներկայացուցչին իրենց անհանգստությունն են հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել նաև հարյուրավոր ջրօգտագործողների դժգոհությունը: Գյուղացիները ոռոգման ջրի պակասի պատճառով չեն կարողանում լիարժեք մշակել իրենց հողակտորներն ու բերք ստանալ, իսկ ստացվող կեղտաջրերն էլ մեծ սպառնալիք են թե եղած բերքի որակին, թե տեղի բնակչությանը:
«Ժամանակին Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարների անհեռատես վատնման արդյունքում ենք հայտնվել այս տխուր վիճակում: Միայն այս տարածաշրջանում վտանգված է շուրջ 1000հա հողերի ջրապահովումը: Ջրամատակարարումը սուր դեֆիցիտի պատճառով անկանոն է,տարածաշրջանը 30 հոր է սպասարկում, 12 նոր հորի հորատումը հրատապ պահանջ է, որպեսզի կարողանանք Զարթոնքի պոմպակայանի շրջակա գյուղերին բավարար չափով ոռոգման ջուր հասցնել: Արարատյան դաշտավայրում ջրասակավության մեղմման ելքը նոր հորերն են»,- ասել է Կարեն Դադոյանը:
Նոր հորերի անհրաժեշտություն կա նաև Արաքս գետի Ախուրյանի ջրամբարի իշխման տակ ընկած հողատարածքների ջրալրման նպատակով: Խորքային 2 վերականգնվող հորեր, 11 նոր հորատվող. սրանց շահագործմամբ կբարձրացվի նաև Մրգաշատ, Խանջյան, Մայիսյան, Արտամետ, Տալվորիկ, Բաղրամյան, Արգավանդ, Այգեշատ, Նոր Արմավիր համայանքների ջրապահովման մակարդակը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15