Պետեկամուտների կոմիտեն մանրամասն ներկայացնում է, թե 5կգ-ից շատ ձմերուկ բերելու համար ինչ պետք է անի ֆիզիկական անձը։
Հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը: Մաքսակետի աշխատակիցները լսել են ակցիայի մասնակիցների բողոքը և պարզել, որ դժգոհությունը կապված է ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բագրատաշենի բնակիչներից մեկը երեկ՝ հուլիսի 19-ին, փորձել է Վրաստանից ներկրել 2-ից ավելի ձմերուկ, սակայն մաքսակետի աշխատակիցները չեն թույլատրել:
Այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է. ՀՀ կառավարության որոշման պահանջներին համապատասխան անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող «ուտելի մրգերի և ընկույզների, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևների և կճեպների» յուրաքանչյուր տեսակից 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն:
Սակայն, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, վերոհիշյալ՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի:
Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել խնդրո առարկա՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տրամադրած բուսասանիտարական հավաստագրի՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացման դեպքում:
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03