ԻԻՀ բանակը Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, մշտապես վերահսկել է երկրի բոլոր սահմանները, պահպանել երկրի անվտանգությունն ու դիմակայել թշնամիներին:
Եվ այսօր նույնպես, Իրանի ավելի ուժեղ և ավելի փորձառու բանակը պատրաստ է արձագանքել երկրին սպառնացող ցանկացած օդային, ջրային կամ ցամաքային սպառնալիքի: ԻԻՀ բանակի հրամանատարի տեակալ Հաբիբոլլահ Սայարին, երեքշաբթի օրը Թեհրանում կայացած սպայական ԲՈՒՀ-երի 16-րդ շրջանի ավարտական միջոցառման ժամանակ նշել է, որ ԻԻՀ գտնվում է իր պատրաստվածության բարձրակետռին: Նա հավելել է. «Իրանի բանակը ոչ միայն պահպանում է իր ատրասվածությունն, այլ օրեցօր ավելացնում այն»:
Իրան –Իրաք պատերազմից հետո, Իրանի բանակը և նավատորմը ժամանակակից տեխնոլոգիաների և համպատասխան զորավարժությունների օգնությամբ բարձրացրել են իրենց պատրաստվածույունը և սպառնալիքներին դիմակայելու կարողությունները: Տարածաշրջանի ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ նախորդ տարիների համեմատությամբ, վերջին շրջանում, Իրանի սահմաններում սպառնալիքները զգալիորեն աճել են: ԱՄՆ-ն տարածաշրջանում ուղղակի միջամտություններ է իրականացնում` աննախադեպ ռազմական գործողությունների տեսքով, բացի այդ, միլիարդավոր դոլարի զենք վաճառելով տարածաշրջանի արաբական երկրներին, նպաստում է տարածաշրջանում պատերազմների տարածմանը:
Հետևաբար, այն քայլերը, որ արել է Իրանը տարածաշրջանի որոշ շրջաններում, եղել են անհրաժեշտություն:
Իրանի Բանակի և Հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը, պաշտպանական ժամանակակից տեխնոլոգիայիների շնորհիվ, ներկայումս գտնվում են ցամաքային օդային ու ծովային պայքարի ոլորտում առաջատար ու հզոր բանակների շարքում:
Միջին Արևելքի ուսումնասիրությունների ռուսական կենտրոնի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն ասում է. «Իրանն ունի Միջին Արևելքի ամենահզոր բանակը: Այս երկրի բանակին հաջողվել է արտադրել ժամանակակից զենքեր, որոնք կիրառվել են զորավարժությունների ընթացքում»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, նշելով, որ Իրաքի հետ պատերազմի ընթացքում Իրանի բանակը զգալի ռազմական փորձ ձեռք բերեց, նա հավելել է, որ որպես օրինակ, վեց տարի առաջ, Իրանի բանակին հաջողվել էր խոցել ամերիկյան ինքնաթիռ: «RQ 170 տեակի ինքնաթիռի խոցումն ապացուցեց, որ Իրանի ռազմական ու պաշտպանական կարողությունները, հատկապես կիբեռ և էլեկտրոնային պատերազմներում, շատ բարձր են: Այս հզորությունը երբեք չի կիրառվել ոտնձգությունների ու բռնազավթումների համար: իրանի ԶՈՒ_ն այսօր ապահովում է ոչ միայն Իրանի, այլ նաև տարածաշրջանի ապահովությունն ու կայունությունը». ասել է նա:
Վերջերս Իրանում տեղի ունեցած կոնֆերանսում, որում քննարկվում էր թաքֆիրականության հարցը, ԻԻՀ առաջնորդը հայատարարեց. «Հստակ հայտարարում եմ, որ ԻԻՀ որտեղ որ պետք է, կաջակցի գերտերությունների և անհավատության դեմ պայքարին և ոչ մեկին այս հարցում չի լսի»: Հենց այս հիման վրա, ԻԻՀ զինված ուժերը պատրաստ են դիմակայել այն ուժերին, որոնք փորձում են իրենց ոտնձգություններով խարխլել Իրանի ու տարածաշրջանի անվտանգությունը:
parstoday.com
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
11:21
11:03
10:30
15:57 24.06.25
15:33 24.06.25
14:47 24.06.25
11:21 24.06.25
14:19 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
12:07 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03