«Ժամանակ» օրաթերթը պարզել է, որ հայտնի տնտեսագետը պատրաստ է օգնել Հայաստանին, բայց միայն գումարի դիմաց։
Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:
«Ժամանակ» օրաթերթին հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։
«Նույն տեղեկությունների համաձայն՝ կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից։ Եվ եթե որոշում կայացվի ընդունել նրա պայմանը, ապա վճարումը կատարվելու է մասնավոր սեկտորից։ Նույնիսկ արդեն թեկնածուներ կան, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ, գործարար-բարերար Ռուբեն Վարդանյանը»,- գրում է թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ Աճեմօղլուին դեռևս մայիսին Հայաստան էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և հրավերն ընդունվել էր։Աճեմօղլուն աշխատում է Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ազգային Daron Acemoğluբյուրոյի (National Bureau of Economic Research), Տնտեսական ցուցանիշերի հետազոտական կենտրոնի (Center for Economic Performance) և Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի հետ (Centre for Economic Policy Research)։
Տարոն Աճեմօղլուն Econometrica պարբերականի խմբագիրներից է, աշխատում է նաև Review of Economics and Statistics, Journal of Economic Growth և Annual Review of Daron AcemoğluEconomics պարբերականների հետ։
Նա Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Arts and Sciences) և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։ Ունի տնտեսագիտության բնագավառի մի շարք մրցանակներ։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02