Հայաստանի զարգացման համար ՀՀ կառավարությունն ակնկալում է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների, բայց նաև բոլոր հայերի աջակցությունը՝ Տոկիոյից մինչև Գլենդել: Այս մասին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»-ը, Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Երևանում, կառավարությունում, թե որևէ մասնավոր տանը, թե՛ Վաշինգթոնում, թե՛ Փարիզում, թե՛ Տոկիոյում, որտեղ հայ կա, մենք պետք է բոլորս քաջ գիտակցենք և հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորության համար, որն ստեղծվել է Հայաստանի համար: Ես վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ՝ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի զարգացումն ապահովելու համար՝ Հայաստանում ու սփյուռքում»,- նշել է առաջին փոխվարչապետը:
Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է , որ Վաշինգտոնում իր հանդիպումների ընթացքում ամերիկյան օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներին պարզ հաղորդագրություն է փոխանցել, որ բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով կամ ոչ հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, չունեն այլ այլընտրանք, քան կանգնել ՀՀ նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում:
«Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը, նաև չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու է ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում»,-եզրափակել է Արարատ Միրզոյանը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44