Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ տիկին Մատերնովայի այցելությունը Հայաստան լավ հնարավորություն է ևս մեկ անգամ քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները:
Կատարինա Մատերնովան ներկայացրել է փոխվարչապետին ԵՄ աջակցության հիմնական գործիքները, խոսել համագործակցությունն առաջ մղելու նոր գաղափարների մասին:
Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումն ու անհրաժեշտ համարել այդ գործընթացում երկու կողմերի համատեղ աշխատանքը: Մհեր Գրիգորյանը և Կատարինա Մատերնովան մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ-ի վերաբերյալ հանրային կարծիքի հարցման արդյունքների շուրջ՝ երկուստեք կարևորելով ԵՄ բոլոր ծրագրերում հանրային լայն ընդգրկվածությունն ու տեղեկացվածությունը:
Փոխվարչապետը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը վստահություն են հայտնել, որ փոխգործակցության մեծ ներուժ կա, որն իրացնելու համար երկու կողմերը պետք է համակարգված և ներդաշնակեցված աշխատանք իրականացնեն:
Փոխվարչապետն անհրաժեշտ է համարել ԵՄ փորձագետների հետ սերտ համագործակցությունը ինչպես ՀԸԳՀ կյանքի կոչման, այնպես էլ դրանից բխող բարեփոխումների իրականացման փուլում: Տիկին Մատերնովան պատրաստակամություն է հայտնել աշխատել կառավարության հետ բացահայտելու համար համագործակցության հետագա հնարավորությունները ԵՄ աջակցության ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցությանը, քննարկել այն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունները: Նրանք խոսել են ԵՄ անդամ պետություններից բարձր դասի խորհրդականների ներգրավվելու նոր մեխանիզմի մասին, ըստ որի` խորհրդականները կհամագործակցեն կառավարության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչմանը, դոնորների հետ փոխգործակցության համակարգմանն աջակցելու գործում, ինչպես նաև կօգնեն մասնավոր հատվածին օգտվել ՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող հնարավորություններից: Կգործի նաև հավելյալ «CEPA facility» աջակցության գործիքը, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածում ներդրումներ իրականացնելու համար:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47