«Խաղաղության վազք»-ով Մարսելից մինչև Երևան: Լեռնագնաց Արա Խաչադուրյանը անցնելով 4550 կմ Ֆրանսիայի Մարսել քաղաքից 107 օրում հասել է Երեւան՝ Հանրապետության հրապարակ: Արայի խոսքով` նախաձեռնության նպատակն աշխարհին խաղաղության կոչ անելն է:
«Ուզում էի խաղաղության համար վազել, որովհետև ձանձրացել էի աշխարհի 4 կողմերից պատերազմների մասին լսելուց: Ֆրանսիան ինձ 1983-ին որդեգրեց, երբ Լիբանանը թողեցի: Հայաստանն էլ իմ հայրենիքն է, ուզեցի այս երկու երկրներն իրար միացնել իմ վազքով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արա Խաչադուրյանը:
Վազքով Ֆրանիսիայից Հայաստան հասնելու որշումն Արան կայացրել էր դեռ երկու տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով գաղափարը հետաձգվեց: Հիմա դրա համար չի փոշմանում:
«2018թ.-ը շատ խորհրդանշական եղավ, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100 և Երևանի 2800-ամյակների հետ համընկավ: Եկա, նաև խաղաղ հեղափոխություն իրականացնելու համար իմ շնորհավորական խոսքը փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Արան:
«Խաղաղության վազք»-ն իրականացվել է ՀԲԸՄ ջանքերով: Մարսելից մեկնարկելով Խաչադուրյանն անցել է Եվրոպա աշխարհամասով, հասել Թուրքիա, եղել Արևմտյան Հայաստանում, որտեղ նախատեսում էր նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները խոչընդոտել են նախաձեռնությունն իրականացնելուն:
«Ամենաերկար ժամանակահատվածն անցկացրել եմ Թուրքիայում, 2000 կմ և 45 օր տևեց այնտեղ վազելս: Ընտրությունների ընթացքում էի Թուրքիայում և չգիտեի` Էրդողանը կընտրվի, թե ոչ, բայց հաջորդ անգամ պետք է անպայման փոխանցեմ նամակը իրեն: Նամակում գրել էի, որ պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը, և հենց այդ նամակն էր, որ ինձ մինչև Հայաստան վազելու միտք էր տվել»,- ասաց Արան:
Մինչև Արայի մեկնարկը, Մարսելում նրան հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ու խոստացել Հայաստանում միանալ իրեն:
«Խոստացա, որ վերջին 6 կմ-ը պետք է իր հետ վազեմ ու խոսքիս տերը եղա: Պետք է հույս ունենանք, որ հաջորդ անգամ կկարողանանք բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանները, և այնտեղով վազենք ու գանք Հայաստան: Ֆրանսիան իր հասանելիքն արդեն արել է, հիմա պետք է երկու պետությունները կարողանան համաձայնության գալ»,- նշեց դեսպանը:
Արան վազքի ընթացքում մեծ ուշադրության և ընդունելության է արժանացել նաև հայկական Սփյուռքի կողմից: Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով` իրենք ամբողջ ընթացքում հետևել են Խաչադուրյանի հետագծին ու խորհրդանշական է, որ այն համընկել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ:
«Խորհրդանշական է հեղափոխության գործընթացի հետ զուգընթաց իր վազքը, և նույնիսկ հումորով կարելի է ասել, որ հեղափոխական իր քայլերթը Արան սկսել էր մեզնից ավելի շուտ»,- նշեց Գրիգորյանը:
Արան պատրաստվում է 15 օր մնալ Հայաստանում, այցելել նաև Արցախ և երիտասարդներին իր օրինակով ցույց տալ, որ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել նպատակների իրականացմանը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03