Հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորվել է մեր համաքաղաքացիների կողմից Հայ-չինական բարեկամության դպրոցի կապակցությամբ, պարզաբանեմ մի քանի հարցեր: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայ-չինական բարեկամության դպրոցը ստեղծվել է նախկինում նույն տարածքում գործող 103 դպրոցի տարածքում և տվյալ դպրոցի աշակերտները պետք է տեղափոխվեն իրենց դպրոց:
«Դպրոցը կարող է տեղավորել 605-610 աշակերտի: Եթե այս թվից հանում ենք 103 դպրոցում արդեն առկա աշակերտներին, ապա խոսքը մոտ 400 նոր աշակերտ ընդունելու մասին է: Այն սովորական հանրակրթական դպրոց է՝ իր ծրագրերով, բացառությամբ միայն, որ դպրոցում լինելու է խորացված չինարեն լեզվի ուսուցում: Դպրոցը չի տրամադրելու տրանսպորտ և սնունդ»,- գրել է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ այս օրերին դպրոցի 5-9 դասարաններում սովորելու համար արդեն դիմել է շուրջ 700 աշակերտ: Նախարարությունը ծնողների հետ հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում վերջինները բարձրացրել են իրենց մտահոգող բոլոր հարցերն ու պարզաբանումներ ստացել: Հիմնական հարցը վերաբերել է ընդունելությանը, քանի որ դպրոցը չի կարող ընդունել բոլոր դիմորդներին:
«Քննարկվեցին հիմնական հետևյալ տարբերակները:
1. Ընդունելությունը կազմակերպել միջինացված գնահատականներով: Այս տարբերակը ընդունելի չէ, քանի որ հակասում է հանրակրթության մասին օրենքին ու խախտում է հավասարության սկզբունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր դպրոցներում միևնույն գնահատականը աշակերտները ստանում են ոչ նույն սկզբունքներով:
2. Առավելություն տալ նրան, ովքեր առաջինն են դիմել: Այս մոտեցումը նորից անհավասար հնարավորություններ կստեղծեր այն ծնողների համար, ովքեր այս կամ այն պատճառով իրեն գործերը հանձնել են ավելի ուշ: Օրինակ բերվեց սահմանում զինծառայողի ընտանիքը, ով հասցրել էր միայն նախավերջին օրը դիմել դպրոցի համար:
3. Դպրոցը կազմակերպել երկհերթ տարբերակով: Այս տարբերակը գործնականում հնարավոր չէ իրագործել, քանի որ Հայ-չինական բարեկամության դպրոցում դասարանները նախատեսված են միայն 15 աշակերտի համար, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պետբյուջեի համար, իսկ երկհերթ տարբերակը այդ ծանրաբեռնվածությունը ուղղակի կկրկնապատկի:
4. Առաջարկություն եղավ նաև առավելություն տալ արդեն չինարենի իմացությամբ աշակերտներին կամ անցկացնել հարցազրույց, ինչը մերժվեց այն պարզ պատճառով, որ դպրոցի նպատակը հենց չինարենի ուսուցումն է այդ լեզվին չտիրապետող աշակերտների համար, իսկ հարցազրույցը հիմք է տալու ծնողներին մեղադրելու ընդունող հանձնաժողովին սուբյեկտիվության մեջ:
5. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը լիովին կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար: Վիճակահանությունը կանցկացվի ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ: ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է դպրոցների էլիտարացումը չխթանելը և հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր ՀՀ քաղաքացիների համար, որը հնարավոր է կատարել միայն պատահական ընտրանքով՝ բացառելով բոլոր տեսակի շահարկումներն ու սուբյեկտիվ վերաբերմունքը»,- ներկայացված առաջարկների մասին գրել է փոխնախարարը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15