Հուլիսի 22-ի երեկոյան տեղի ունեցավ «Սևան Սարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը։ Կազմակերպիչները հանդես եկան բացման խոսքով և ողջունեցին մասնակիցներին։
Հենց առաջին օրը Սամմիթ են այցելել ճանաչված հայազգի մեդիա մենեջեր և «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և սոցիալական ձեռնարկատեր ու գործարար Ռուբեն Վարդանյանը։
Սամմիթին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ձեռներեցներ, ներդրողների և ստարտափներ ավելի քան 30 երկրներից։ Սամմիթի նպատակը նոր բիզնես հարթակի ստեղծումն է ստարտափների և ներդրողների համար, որը նմանատիպ միջոցառումներից տարբերվում է իր անմիջականությամբ։ Սամմիթի բոլոր մասնակիցները յոթ օրերի ընթացքում ապրում են վրաններում և կենցաղ կիսում միմյանց հետ։
Այս տարի սամմիթին ավելի քան 50 ձեռներեցներ հանդես կգան ելույթներով և իրենց փորձով կկիսվեն երիտասարդ ձեռներեցների հետ։ Անմիջապես բացման արարողությունից հետո առաջին ելույթն ունեցավ Ռուբեն Վարդանյանը, ով նաև հաջողություն մաղթեց Սամմիթի մասնակիցներին։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը և «Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։
«Դեռ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությանը ես հայտարարեցի, որ մեր մյուս Սամմիթը կլինի արտասահմանում և այս ընթացքում մենք արդեն երկու Սամմիթ ենք անցկացրել Հայաստանի սահմաններից դուրս՝ ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Այժմ այդ ամբողջ միջազգային փորձը մենք բերել ենք այստեղ և հույս ունենք, որ այսպիսի հնարավորություններ դեռ շատ կլինեն»,- նշեց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
«Այժմ Սամմիթի մասնակիցների թիվը գերազանցում է 700-ը, ովքեր տարբեր կարգավիճակներով փորձում են իրենց ներդրումն ունենալ միջազգային ստարտափ էկո-համակարգի զարգացման հարցում։
Կախված գործունեության ոլորտից և զարգացման մակարդակից ստարտափները կբաժանվեն խմբերի և կմասնակցեն մրցույթների։ Սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 50,000 ԱՄՆ դոլար, որից բացի կլինի նաև 100,000 ԱՄՆ դոլար ներդումային ֆոնդով աքսելերացիոն ծրագիր։
Սամմիթը կազմակերպվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս:
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03