Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ ստեղծված աղմուկը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որակում է հերթական մեդիապղպջակ:
«Ինչ քննարկվում է ռուսական ռազմաբազայի հետ կապված, ավելի շատ ներքին հայկական դիսկուրս է, ինչը մշտապես եղել է և կլինի, թե ինչպես ռուսական կողմի հետ կարգավորել հարաբերությունները: Հայաստանում կա մի շերտ՝ սոցցանցերում, լրագրողական համայնքում և որոշ վերլուծաբաններ, ովքեր այդքան էլ գոհ չեն ՌԴ-ի հետ ունեցած հարաբերության մակարդակից, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բազան որոշ խնդիրներ է առաջացնում և այլն և ամեն նման իրադարձություն, նույնիսկ փոքրիկ մասշտաբի, մեդիապղպջակ է առաջացնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները առանց զգուշացնելու զորավարժություններ էին անցկացրել, որն ուղեկցվել է կրակոցներով:
Միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որակվել էր սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամության: Ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն էր խնդրել միջադեպի համար։
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ պաշտպանության նախարարն արդեն իսկ ասել է, թե ինչ մակարդակում են հայ-ռուսական հարաբերությունները: Նրա խոսքով՝ լուրջ փոփոխություններ չկան, ՌԴ-ն կշարունակի ուժեղացնել անվտանգությունը, կշարունակվի Հայաստանին զենքի մատակարարումը և այլն:
«Անվտանգության առումով Հայաստանի՝ ՌԴ-ի հետ ունեցած հարաբերություններն այլ տեղում են, քան այս մեդիապղպջակներն են: Հայաստանում իշխանության փոփոխությունը նույնիսկ չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինչպես կարող է նման աննշան միջադեպն ազդել»,- ասաց նա և նաև հավելեց, թե, իհարկե, հնարավոր էլ չէ խուսափել նման միջադեպերի շուրջ տեղի ունեցող քննարկումից:
«Հայ-ռուսական հարաբերությունները նման միջադեպերին ու քննարկումներին սովոր են»,- ասաց նա և հիշեցրեց, որ եղել են շատ ավելի լուրջ միջադեպեր, և նման դեպքերում ռուսական կողմը ևս ուշադրություն է դարձնում խնդիրներին:
Պատասխանելով հարցին, թե ովքեր են վարչապետի ասած սադրանքի հետևում, ասաց, թե պարտադիր չէ ինչ-որ մեկը կանգնած լինի՝ դրանք սոցցանցեր են, լրագրողները և վերլուծաբանները, երբ այդ իրադարձությունը նույնիսկ կարելի էր չնկատել:
Ի պատասխանի հարցի, թե տեղին է համարում ռուսական կողմի վերլուծությունները, թե կառավարությունում հիմնականում ռուսատյացներ են, բացառությամբ վարչապետի, Իսկանդարյանը նշեց, որ համաձայն չէ նման պնդման հետ, և նորանշանակ երիտասարդ կադրերին չի կարեի համարել արևմտյան կողմնորոշում ունեցողներ:
«Ռուսաստանի կողմից պաշտոնապես նման գնահատականներ չկան, իսկ քաղաքագետների գնահատականը ռուսական կողմ չէ»,-ասաց նա:
Խոսելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ այո կան խնդիրներ և հավելեց, թե միաժամանակ ՌԴ-ում էլ կա տեսակետ ինչ անում են իրենց դեմ է և նման տրամադրությունները էմոցոինալ ֆոնում կարող են հայտնվել մամուլում:
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42