Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:
«Մեզ, իհարկե, անհանգստացնում են վերջերս Բաքվում ռազմական շքերթի ընթացքում ցուցադրված սպառազինությունները և ռազմական տեխնիկան: Մենք մտահոգված ենք ոչ թե նշված ռազմական տեխնիկայի հնարավորություններով, այլ ավելի շուտ դրանց ձեռքբերման պայմաններով: Վերջիվերջո, դա Ադրբեջանի գործն է, որ երկրում կյանքի որակի բարձրացման համար այդքան անհրաժեշտ կապիտալ ներդրումները Բաքուն ուղղում է հարձակողական համակարգերի ձեռքբերման համար: Սպառազինության ամեն տեսակի համար կան համապատասխան հակամիջոցներ, և այստեղ հայկական կողմն, իհարկե, ձեռքերը ծալած չի նստում:
Բայց, ինչպես արդեն նշեցի, մեզ մտահոգում են նշված սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ՊՆ ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի դաշնակից երկրները սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, և կոչ է արել նրանց խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:
«Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից պետությունները սպառազինություններ են վաճառում երկրի, որը հանդես է գալիս տարածքային հավակնություններով ոչ միայն մեր պետության առանձին շրջանների, այլև Հայաստանի մայրաքաղաքի հանդեպ: Այսինքն՝ սպառնում է Հայաստանի գոյությանը: Հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) լավ կանեն խուսափեն Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից: Վերջիվերջո հարց է առաջանում՝ ինչի՞ համար է անհրաժեշտ նախ խախտել հակամարտության կողմերի միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո փորձել այն վերականգնել»,- ասել է նախարարը:
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15