Պետք է բացառել Հայաստանում անորակ ճանապարհների կառուցումը, և եթե լինեն ընկերություններ, որոնք կառուցվող ճանապարհների որակի հաշվին կփորձեն տնտեսումներ անել, պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ։ Այս մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Երևան-Սևան մայրուղում (Մ-4) հունիսի 2-ին մեկնարկած աշխատանքները մոտենում են ավարտին։
Շինաշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերության աշխատակիցներն այդ հատված այցելած նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը, նշել են, որ նախատեսված 15.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են։
Պայմանագրի շրջանակներում առաջացած խնայողության հաշվին իրականացվել է ճանապարհի ևս 1կմ-ի հիմնանորոգում։ Այժմ ընթանում են ճանապարհի գծանշման և կահավորման մյուս աշխատանքները:
Կատարված աշխատանքների որակն ստուգելու նպատակով հիմնանորոգված ճանապարհի
մի քանի հատվածներից «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի
աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, որոնց ուսումնասիրությունից հետո՝ մի
քանի օրվա ընթացքում, կտրվի կատարված աշխատանքների որակական գնահատականը։
Սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու դեպքում շինարարն իր միջոցներով կշտկի թերությունները, որից հետո ևս 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ։
Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 18.3 կմ
ընդհանուր երկարությամբ 3 առանձին հատվածներում (8.04կմ, 4.168կմ, 6.1կմ)
ևս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02