Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանի գլխավորած պատվիրակությանը: Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ոլորտի այլ պատասխանատուներ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարությունից:
Ողջունելով հյուրերին Արցախում՝ Գ․ Մարտիրոսյանը կարևորել է սննդի և գյուղատնտեսական անվտանգության ոլորտներում Արցախի և ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը։ Ի պատասխան պետնախարարի դիտարկման՝ Գ․ Ավետիսյանը հավաստիացրել է, որ պատրաստ են ցանկացած հարցում աջակցել արցախյան գործընկերներին, այդ թվում՝ որպես հեռանկարային միջոց դիտարկելով Արցախից դուրս տեղական կադրերի վերապատրաստման, ինչպես նաև Արցախում վերջիններիս կարողությունների բարձրացման նպատակով համապատասխան դասընթացաշարերի կազմակերպումը։ Գ․ Մարտիրոսյանը ողջունել է այս առաջարկը՝ հիմնավորելով, որ արցախյան համապատասխան պետական աշխատակիցների հետևողական կատարելագործման աղբյուրը ՀՀ-ից է, որի հետ Արցախը կազմում է մեկ միասնական տնտեսական գոտի, ինչն է՛լ ավելի առարկայական է դարձնում համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև օրախնդիր հանդիսացող այնպիսի հարցեր և դրանց լուծման տարբերակներ, որպիսիք են Քաշաթաղի շրջանի և Սյունիքի մարզի տարածքներում արածող խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի հրատապ հաշվառումն ու համարակալումը, գայլերի և շների կատաղության հիվանդությունների կանխարգելումը, ժամկետանց մթերքների հայտնվելը վերջնական շուկայում, ինչպես նաև սպառողների իրազեկվածության և սպառողական մշակույթի բարձրացման կարևորությունը։ Թե՛ երևանյան, թե՛ ստեփանակերտյան պաշտոնյաների կողմից մտահոգություն ու հանձնառություն է հնչեցվել, որ սննդի անվտանգության իրականացումը մարզերում ու շրջաններում պետք է բավարարի սահմանված ընթացակարգերին ու մակարդակին։
Պետնախարարի խնդրանքով՝ Գ․ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կառուցվածքային նկարագիրը, ինչպես նաև սպառողական մշակույթի բարձրացման միջոցով պետա-վարչական վերահսկողական հնարավորություններից օբյեկտիվորեն դուրս մնացող հարցերի լուծման մասին սեփական մտքերը։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02