«Իրազեկ քաղաքացիների միավորումը», որպես հասարակական կազմակերպություն, մշտապես հանդես է եկել իշխանությունների հանրային հաշվետվողականությունը հետապնդող watchdog-ի (վերահսկողի) դիրքերից: Այս առաքելությունը ԻՔՄ-ն իրացրել է նաև իրեն պատկանող փաստերի ստուգման լրատվական կայքի՝ Sut.am-ի միջոցով (շուտով՝ անվանափոխված «Փաստերի ստուգման հարթակ»/Fact Investigation Platform` Fip.am):
«Թավշյա հեղափոխություն»-ից հետո երկրում ստեղծված բոլորովին նոր իրավիճակում քաղհասարակության կազմակերպությունները, այդ թվում և «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որոշակի առումով գտնվում են ադապտացիոն շրջանում: Թերևս հենց դրանով է պայմանավորված ԻՔՄ-ում օրերս ծագած «աղմկոտ» բանավեճը կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի և լրագրող ՏիրայրՄուրադյանի միջև՝ կապված փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանին վերաբերող Sut.am-ի հրապարակման հետ:
Կազմակերպության աշխատակիցների միջև հանրային բանավեճի փաստն ինքնին խնդիր չէ, ավելին՝ վկայում է կազմակերպության թափանցիկության և ներքին ժողովրդավարության մասին: Խնդիր է, թերևս, այն, որ էմոցիոնալ դրսևորումները կարող են թյուր ընկալումների տեղիք տալ:
Փաստը հետևյալն է. ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նախապես չձեռնարկելով բավարար միջոցներ վերոնշյալ հոդվածի խմբագրման պատշաճ մեխանիզմների գործածման համար, հոդվածի հրապարակումից հետո, առանց հեղինակ Տիրայր Մուրադյանի հետ համաձայնեցնելու, ժամանակավորապես արգելափակել է դրա հասանելիությունը և այն լրացումներով ու փոխված վերնագրով վերահրապարակել մոտ 18 ժամ անց: Այնինչ, լրացումները կարող էին արվել առանց հոդվածը արգելափակելու, իսկ վերնագիրը կարող էր փոխվել հեղինակի հետ համաձայնեցնելուց հետո: Ծրագրերի համակարգողի այս գործողությունները հակասում են կազմակերպության ռազմավարական նպատակներին:
Վստահեցնում եմ, որ միջադեպը պատշաճ քննության է ենթարկվել կազմակերպության ներսում և անհրաժեշտ հետևություններն արվել են՝ հետագայում նման դրսևորումները կանխելու նկատառումով: Արդյունքում որոշվել է ծրագրերի համակարգողին հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ հետաքննական հոդվածների համակողմանիությունն ապահովող առավել վստահելի մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Աշխեն Մուշեղյան
Գործադիր տնօրեն, «Իրազեկ քաղաքացիներիմիավորում» ՀԿ
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15